ՀՀ իշխանությունները կբավարարեն Ադրբեջանի բոլոր պահանջները․եթե... Արթուր Ղազինյան (video)
Մտավախություններ կան, որ ՀՀ իշխանությունները կկատարեն Ադրբեջանի բոլոր պահանջները: Այս մասին հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:
Հայաստանի իշխանությունների գործողությունները, նրա խոսքով, հակասում են ազգային շահերին եւ վտանգ են ներկայացնում երկրի համար, ներկայիս իշխանություններն ի վիճակի չեն բանակցել:
