Շուշիի եւ Հադրութի ապաօկուպացումը պետք է մշտապես պահել օրակարգում. Հայկ Մամիջանյան (video)
Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպումից դժվար է ինչ-որ լավ բան սպասել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 5-ին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Շուշիի եւ Հադրութի ապաօկուպացումը, ինչպես նաեւ Արցախի կարգավիճակը պետք է մշտապես պահել օրակարգում»,- նշեց նա։
Պատգամավորը տրամաբանական համարեց, որ Ալիեւը չի ցանկանում իշխանափոխություն Հայաստանում, որովհետեւ այստեղ գտնվում են նրա գործընկերները, իսկ նրա ռազմաշունչ հայտարարություններին Հայաստանում պատասխանում են միայն երկու նախագահները, ընդդիմության մի շարք պատգամավորներ, իսկ մյուսները «տանը չեն»։
