Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական անցակետը իրենց վերահսկողության տակ եղած սահմանն է․ ՔՊ-ական (video)
Առուշ Առուշանյանի և մյուսների նկատմամբ քաղաքական հետապնդում չկա, դրանք քրեական գործեր են շատուշատ հոդվածներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածի` Որոտանի հատվածում անվտանգության ապահովմանը` Խաչատրյանը նշեց.
«Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում ադրբեջանցիները անցակետ են տեղադրել, այդտեղ անցումը կազմակերպվում է սահմանապահ զորքերի, ՌԴ զորքերի ուղեկցությամբ։ Այո, դա որոշակի խոչընդոտ է երթևեկությանը, վարորդները 10-15 րոպե ստիպված են լինում սպասել։ ԽՍՀՄ սահմանների քարտեզով դա իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք է եղել»։
