Բացարձակ դառնալի գործընթաց է տեղի ունեցել՝ ուղղված էլ ավելի սրմանը. Աննա Գրիգորյան (video)
«Սյունիքի իրավիճակում որեւէ դրական առաջընթաց չկա։ Ավելին, բացարձակ դառնալի գործընթաց է տեղի ունեցել՝ ուղղված էլ ավելի սրմանը։ Այսօր ադրբեջանցիներն այնտեղ կառուցապատման աշխատանքներ են տանում։ Ինչ-որ մեկը գոնե գիտի՞, թե ինչ են նրանք կառուցում, թե ինչ նոր սպառնալիքներ կարող են ստեղծել մեր հայրենակիցների համար»,-այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում, երբ երկիրը բախվում է սեփական անվտանգության ապահովման մարտահրավերների, առաջնահերթ խնդիր պետք է լինի Հարկային օրենսգրքում կամ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների քննարկումը։
