Քոչարյանը ճիշտ է, Սարգսյանը սխալվում է

Հայաստանի ներքաղաքական տիրույթում կրկին ակտիվություն է նկատվում հատկապես երկու խոշոր ընդդիմադիր ուժերի կողմից՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի առաջնորդության: Վերջին օրերին երկու նախագահները հրապարակային հայտարարություններով հանդես եկան եւ շեշտեցին, որ իշխանափոխության պայքարը շարունակում է մնալ իրենց օրակարգում, սակայն իշխանափոխությունից հետո սպասվող զարգացումների մասին նրանց տարբեր մոտեցումները առիթ են տվել վերլուծությունների, որ երկրորդ եւ երրորդ նախագահները ավելի շատ պայքարում են իրար դեմ, քան իշխանությունների: Իրականում նրանք երկուսն էլ վերահաստատել են իշխանափոխության անհրաժեշտության եւ դրա ուղղությամբ պայքարելու իրենց պատրաստակամության մասին, միայն թե Սերժ Սարգսյանի համար մեկ է, թե ով կգա դրանից հետո, իսկ Ռոբերտ Քոչարյանի համար՝ ոչ: Եւ Սերժ Սսարգսյանը կարծում է, որ Քոչարյանի՝ իշխանություն վերցնելու ցանկությունն է խոչընդոտում այս գործընթացին:

Շաբաթ օրը կուսակտիվի մասնակցությամբ համաժողովին Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է՝ Հայաստանի ընդդիմությունը կարող է իշխանափոխություն կազմակերպել, եթե հիմնական ընդդիմադիր ուժերը իրենց առջեւ միայն մեկ նպատակ դնեն` իշխանափոխություն, այլ ոչ թե սրան իշխանությունից հեռացնել, ապա գալ իշխանության. «Այսօր իշխանության գալու մասին ընդհանրապես պետք չի մտածել, անկեղծ եմ ասում: Միգուցե սա ոգեւորիչ չի մեր հատկապես երիտասարդ կուսակցականների համար, բայց մեր երկրի շահը սրանից է բխում: Ես շատ ուրախ կլինեի, որ մեր ստացած տոկոսը երկու անգամ ավելի քիչ լիներ, բայց այլ ընդդիմադիրներ ավելի շատ տանեին, բայց մենք չունենայինք այսպիսի կառավարություն: Այ մեր մտածելակերպը այդպիսին պետք է լինի: Իսկ թե ինչպե՞ս դա անել՝ դրա համար էլ այսօր հավաքվել ենք այստեղ»:

Հիշեցնենք, հետպատերազմյան շրջանում նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր խոսել երեք նախագահների պատերազմի օրերին կայացած հանդիպման մասին՝ ասելով, որ ինքն առաջարկել է, որ երեք նախագահները չձգտեն իշխանության. Ռոբերտ Քոչարյանը չի համաձայնել:

Իր ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը սահուն շրջանցեց հարցը՝ հորդորելով այն ուղղել հասցեատիրոջը, քանզի բոլորի նպատակն էր ընտրություններով իշխանություն վերցնելը: Հասկանալի է, որ իրեն բնորոշ զսպվածությամբ Քոչարյանը չցանկացավ մտնել նրբությունների մեջ եւ պարզաբանել տրիվիալ իրողություներ, որոնք հասկանալի են նաեւ սկսնակ քաղգործիչներին: Իրականությունն այն է, որ աչքը տեսածից է վախենում եւ երեք տարվա իշխանությունը վառ օրինակ է այն մասին, որ չի կարելի իշխանություն հանձնել ցանկացաշծ ուժի, միայն թե ազատվել արատավորներից: Ժամանակին հանրության ծանրակշիռ հատվածներ էլ այդկերպ էին մտածում, որ գերխնդիրը Սերժին մերժելն է, իսկ մնացածը կորոշենք հետագայում: Կյանքը ցույց տվեց, որ երբ իշխանության ղեկին անցնում են ապազգային ուժերը, որոնք կատարում են տարբեր գերտերությունների շահեր, արդյունքը լինում է այն, ինչ եղավ անցած տտարի նոյեմբերի 9-ին՝ խայտառակ կապիտուլացիա: Հատկապես հիմա, երբ երկրում բոլոր ինստիտուտները քանդված են, պետությունը կանգնած է բառի բուն իմաստով լինել-չլինելու առջեւ, հարկավոր է փորձառու, ազգային իշխանություն, որը երկիրը չի մտցնի նոր արկածախնդրությունների մեջ: Կրկնում ենք, այո, գերխնդիրը թրքահպատակներից ազատվելն է, որոնք երկիրը տարել են ցեղասպանության: Ցանկացած ազգային ուժի համար թիվ մեկ օրակարգը պետք է լինի նրան հեռացնելը, եւ համազոր դավաճան ու ցեղասպան են նաեւ նրանք, որոնք հավասարություն են դնում նախկին ու ներկա իշխանությունների մեջ՝ վերջնահաշվարկում քողարկված աջակցություն ցուցաբերելով ներկաներին, նպաստելով, որ պետության հանձնումը շարունակվի: Եւ այս առումով ճիշտը Քոչարյանն է, ով համարում է, որ ցանկացած ոք չպետք է գա իշխանության եւ ինքն է հավակնություններ դրսեւորում:

Անի Սահակյան

դիտվել է 2952 անգամ
Լրահոս
Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am