ՊՇՌ հետազոտություն՝ առանց լիցենզիայի՞

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին մի քանի օրերին  թերթը մի քանի ահազանգ է ստացել Լոռու մարզի բնակիչներից՝ կապված կորոն ա վ ի րու ս ա յին հի վան դու թ յ ա ն (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության հետ: Մասնավորաբար, քաղաքացիները մեզ հետ զրույցում նշում էին, որ մինչև հոկտեմբերի 1-ը «Լոռիմեդ» բժշկական կենտրոնում հանձնել են ՊՇՌ տեստ, ստացել են համապատասխան վկայագիրը, սակայն Արմեդ համակարգը QR կոդը չի ճանաչել: Մարդիկ զանգահարել են առողջապահության նախարարության թեժ գիծ, և այնտեղից ասել են, որ «Լոռիմեդ» բժշկական կենտրոնը COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության լիցենզիա չունի:

Ի դեպ, մենք տեղեկություններ ունենք, որ Վանաձորի մի շարք կազմակերպությունների աշխատակիցներ կազմակերպված ձևով հենց այստեղ են հանձնում ՊՇՌ տեստ: Մեզ դիմած քաղաքացիները նաև ասում էին, որ ՊՇՌ հետազոտության համար այս ԲԿ-ին դիմողները շատ են նաև այն պատճառով, որ տեստի արժեքը մյուս կլինիկաների համեմատ էժան է՝ 6000 դրամ: Մենք զանգահարեցինք «Լոռիմեդ» բժշկական կենտրոն, որի տնօրեն Կարեն Ադամյանը թերթի հետ զրույցում ասաց՝ համակարգը QR կոդն իսկապես չի ճանաչել:


«Բայց մի հետաքրքիր բան կա. ես այս պահին մուտքագրում եմ կոդը և այն, կարծես թե, ճանաչում է, կարդում: Իսկ առողջապահության նախարարության հետ մենք որոշակի բան ունենք պարզելու, միասին անպայման կպարզենք»,-նշեց Ադամյանը:

Մեր ճշտող հարցին՝ փաստորեն լիցենզիայի հետ կապված խնդիրներ իրոք կա՞ն, ԲԿ-ի տնօրենը հավելեց՝ «երկուշաբթիերեքշաբթի օրը դա կպարզվի»: Համաձայնեք՝ իրավիճակն իսկապես տարօրինակ է: Իսկ կա՞ երաշխիք, որ այլ մարզերում այլ ԲԿ-ներ ևս պարզապես «թուղթ» չեն տալիս մարդկանց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 472 անգամ
Լրահոս
Դե թող փորձվի Նիկոլը Սամվել Կարապետյանի դեմ այդպիսի բան անել․ թանկ է նստելու իր վրա․ Հայկ Նահապետյան (video) Եթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները Uեռական բռնnւթյան ենթարկված անչափահաս քույրերի հորեղբոր հետ քննչական գործողություններն են կատարվել. փաստաբան #ՈՒՂԻՂ․ Ընտրություններից առաջ Ռուսաստանը «կատոկում է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մշակույթի տան հիմնանորոգման խորհրդատվության համար տրվել է շուրջ 4 մլն դրամ. «Փաստինֆո» Հնարավոր է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը ԱՄՆ-ն Կուբային սպառնացել է նոր սահմանափակումներով Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան Կոտայքի մարզում«Mercedes»-ը բախվել է հողաթմբին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակում խուզարկություններ են ընթանում․ կան ձերբակալվածներ Երիտասարդները կողմ են հանքարդյունաբերությանը. սեբաստացիները` ԶՊՄԿ-ում (video) Նոր Գեղիում բախվել են 253 համարի ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավորներ Վեդիի մանկապղծության դեպքով Փաշինյանը տեսա՞ք՝ ինչ արեց․ Գեղամ Մանուկյան (video) ՀԷՑ-ի սեփականատերը չի ընդունի կառավարության առաջարկը. Ղազինյան Սարսափելի մանրամասներ մանկապիղծներից․ ինչ է բացահայտել Սյուզի Բադոյանը (video) Տղամարդը կին չպիտի լինի․ քաղաքացին՝ Փաշինյանի սրտիկների մասին (video) ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի սահմանադրական օրենքի շրջանակներում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քարոզարշավից 1 օր առաջ ինչ եղավ Նիկոլի հետ․ Հայկ Նահապետյան (video) Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը․ ՀՀ-ի պատմության մեջ սա առաջին անգամ է․ Հովհաննիսյան Աշտարակ քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մաhը Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը․ ադրբեջանագետ ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի պահպանման մասին Լույս չի լինի Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am