Քոչարյանը հասկանում է, որ պլանավորված պարտության սակարկության ժամանակ Փաշինյանն իդեալական տարբերակ է


Հրավիրված մամուլի ասուլիսում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գրեթե բաց տեքստով իշխանությանը և Նիկոլ Փաշինյանին մեղադրել է թշնամու հետ գործարքի գնալու և  Արցախյան վերջին 44-օրյա պատերազմում պլանավորված պարտության տանելու մեջ։ Այս համատեքստում նա հիշատակել է հողերի դիմաց Ադրբեջանի կողմից 5 մլրդ դոլար գումար առաջարկելու հնարավոր գործարքի մասին։ «Պարզաբանումներ չկան այդ հայտնի 5 մլրդ-ի առաջարկի մասին։ Փաստ է, որ մինչև 2018 թիվը Ադրբեջանը փորձել է Ղարաբաղի դիմաց գումարներով ինչ-որ հարցեր լուծել, փաստեր կան, որ այդ փորձն արվել է նաև 2018 թվականից հետո, բայց դաշտը մնաց մութ։ Իշխանությունները խուսափում են խոսել այդ հարցի մասին, և սա ավելի մեծ կասկածներ է առաջացնում։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է մտածել և ունենալ հիմնավոր կասկած, որ այդպիսի փաստ գոյություն ունի այնքան ժամանակ, մինչև դա չհերքվի»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը և շարունակել,- Ոնց հանձվեցին Հադրութը, Շուշին, պատասխան չկա։ Այդ ճանապարհից՝ Ջաբրայիլից մինչև Շուշի մեկ խրամատ չի փորվել։ Նույնիսկ փորձ չկար բնագիծ կառուցել այդ ճանապարհին» ։
Ըստ նրա՝ այստեղից բխում է հետևյալ հարցադրումը՝ մեր պարտությունը տգիտությա՞ն հետևանք է, թե՞ դավաճանության։ «Չափազանց շատ են այն փաստերը, որոնք խոսում են հնարավոր պլանավորված պարտության մասին։ Եվ բոլորս իրավունք ունենք մտածելու, որ դա հենց այդպես է այնքան ժամանակ, միչնև դա չհերքվի շատ լուրջ և խորը քննության ճանապարհով։ Այսպես ձևակերպեմ՝ փաստերի համադրումը հիմք է տալիս մտածել, որ շատ հավանական է, որ պատերազմն սկսվել է տգիտության, անկարողության, ապիկարության պատճառով, բայց ավարտվել է ըստ պայմանավորվածության։ Այս ամենն առերևույթ հանցագործություններ են, մենք ակնկալում ենք, որ համապատասխան մարմինները պետք է դրանով զբաղվեն։ Եվ գալու է ժամանակ, որ բոլորը պատասխան են տալու այս ամենի համար, նաև նրանք, ովքեր իրենց պաշտոնեական դիրքից ելնելով՝ պետք է զբաղվեին այդ հարցերով ու չեն զբաղվել»,- նշել է նա։
Քոչարյանի խոսքով՝ այս կասկածները փարատելու համար առաջին հերթին հանձնաժողովի շրջանակներում պետք է քննություն իրականացնել՝ ընդդիմության ակտիվ ներգրավմամբ։ Եվ ճգնաժամը երկրում չի կարող հաղթահարվել՝ առանց այս ֆունդամենտալ հարցերի պատասխանների։ Երկրում կա մարդկային մեծ ներուժ, ովքեր, ըստ Քոչարյանի, չեն հարմարվելու այս իրավիճակի հետ այնքան ժամանակ, մինչև այս պարզաբանումները չստանան։
Երկրորդ նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը պետք է փորձի իր վրա պատասխանատվություն վերցնել և մտնել Մինսկի խմբի ձևաչափով գործընթացի մեջ, և փորձել դառնալ դերակատար։ Ներկա վիճակը, երբ Հայաստանը ոչ թե բանակցային սեղանի շուրջ է գտնվում, այլ, Քոչարյանի բառերով, սեղանի վրա, անըբդունելի է։
«Մտածել, որ Մինսկի խմբի շրջանակներում կարելի է էապես ինչ-որ բաներ փոխել, այդպես չէ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի դերը Մինսկի խմբի շրջանակներում շեշտակի աճել է։ Բայց ակնհայտ է նաև, որ Ադրբեջանը լրիվ ուրիշ դիրքերում է հայտնվել այս բանակցային պրոցեսում։ Ակնհայտ է նաև, որ տարածաշրջանային առումով Ադրբեջանը և Թուրքիան շեշտակի մեծացրել են իրենց ազդեցությունը։ Շատ դժվար է հիմա ասել, թե ինչի կարելի է հասնել։ Եվ սա կախված է մի շարք հանգամանքներից, նաև հետագա զարգացումներից։ Ուղղակի այստեղ պետք է արհեստավարժ բանակցող կողմ, պետք է հավատ, որ հնարավոր է ինչ-որ մի բան փոխել։ Պետք է Հայաստանն իր ամբողջ եղած բոլոր հնարավորություններով մտնի այս գործընթացի մեջ և վերցնի իր վրա պատասխանատվություն։ Հիմա այս հանգամանքներից որևէ մեկը չկա։ Եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես հիմա է, որևէ հույս լինել չի կարող։ Մտնելով այս պրոցեսի մեջ՝ կարելի է ինչ-որ բան փոխել։ Երաշխավորվա՞ծ է, ոչ։ Բայց պետք է փորձենք դա անել, այլ որ թե ձեռքերը լվանալ, մի կողմ անցնել և Ղարաբաղի հարցն ամբողջությամբ գցել ռուսական կողմի գրպանը։ Կրկնեմ՝ Ռուսաստանն այս պատերազմից հետո շատ ավելի է հաշվի նստելու Ադրբեջանի մեծացած դերակատարության հետ։ Ստիպված է լինելու, մենք նեղանանք, թե չնեղանանք»,- նշել է նա։
Ռոբերտ Քոչարյանը խոսել է բաց և իրերը կոչել իրենց անուններով․ Նիկոլ Փաշինյանի պլանավորված պարտությունն այժմ սակարկության է դրված, որտեղ կողմ չէ։ Սակարկող բոլոր կողմերը, այդ թվում նաև ռուսական կողմը, ստանալու է իր շահաբաժինը՝ բնականաբար հայկական ազգային և պետական շահի հաշվին։ Քոչարյանն հասկանում է իրավիճակի բարդությունը և գիտակցում, որ Նիկոլ Փաշինյանն իդեալական տարբերակ է և՛ Ադրբեջանի ու Թուրքիայի, և՛ Կրեմլի համար, որովհետև հնազանդորեն կատարում է նրանց բոլոր պահանջները։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2384 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am