Ռոբերտ Քոչարյանը գիտի՝ ինչին չի դիմանա իշխանությունը (video)
Եթե բնակչության 20 տոկոսը շատ ակտիվ պայքարի իշխանափոխության համար՝ չխնայելով սեփական ժամանակը, չնայելով օրվա տրամադրությանը, ապա ոչ մի իշխանություն չի դիմանա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ պահանջով են սկսելու փողոցային պայքարը եւ որ ուժերի հետ:
