Ջաբրայիլից մինչև Շուշի. ինչպես են հանձնվել այս տարածքները. մեկնաբանում է Ռոբերտ Քոչարյանը (video)
Ես կարող եմ եզրակացություններ անել՝ համադրելով այն փաստերը, որոնց տիրապետում եմ. փաստերը հետեւյալն են, որ Ջեբրայիլից մինչեւ Շուշի՝ Ջեբրայիլ, Հադրութ, Տող, Մեծ Թաղլար, Շեխեր, հասել են մինչեւ Քարին տակ, այս ամբողջ ճանապարհին բնագիծ չի կառուցվել, խրամատ չի փորվել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
