Ե՞րբ կհանդիպեն Փաշինյանն ու Ալիեւը. պատասխանում է Նիկոլ Փաշինյանը (video)
Հանդիպման առնչությամբ (նկատի ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումը՝ խմբ.) ժամանակի եւ տեղի սահմանափակումներ չկան, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նման հանդիպումների կազմակերպման պրակտիկա ունեն։ Այս մասին հոկտեմբերի 4-ի ճեպազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Միակ տրամաբանական սահմանափակումը, նրա խոսքով, այն է, որ այդ հանդիպումները տեղի են ունենում երրորդ երկրների տարածքում։
