Հերթական խայտառակ գաղտնազերծումը. Ալիևը «արևմտյան արժեքները» ոտնատակ արած Արևմուտքի ծնունդն է

Իլհամ Ալիևն ու ընտանիքը հերթական անգամ հայտնվել են նոր օֆշորային սկանդալի կենտրոնում: Արևմուտքի կողմից, կարելի է ասել, հերթական ճնշման լծակն է գործածվում Ալիևի նկատմամբ, ու վստահաբար, սա պատահական չէ:

Ալիևի ուղղությամբ ճնշումներ են բանեցնում, և օրերս, տեղեկատվական հերթական արտահոսքը միանգամայն տրամաբանական է: Այսպես, տեղի է ունեցել օֆշորային փաստաթղթերի հերթական խոշոր արտահոսքը, որում տեղեկություններ կան աշխարհի ներկա և նախկին տասնյակ նախագահների թանկարժեք ունեցվածքի մասին: Շուրջ 3 տեռաբայթ ծավալով փաստաթղթերը ստացել են «Պանդորայի թղթեր» (Pandora Papers) անվանումը: Փաստաթղթերում շրջանառվում են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունները: BBC-ն այդ առթիվ գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա ընտանիքը, որոնք մեղադրվում են իրենց երկիրը թալանելու մեջ, օրինակներից մեկն են»:

Հետաքննությունը պարզել է. որ Ալիևներն ու նրանց մերձավորները վերջին շրջանում Մեծ Բրիտանիայում ավելի քան 400 միլիոն ֆունտի գաղտնի գործարքներ են իրականացրել: Մասնավորապես, Ալիևները, օրինակ, 31 միլիոն ֆունտի եկամուտ են ունեցել՝ Լոնդոնում իրենց անշարժ գույքը վաճառելով թագավորական ընտանիքին: Ալիևների ընտանիքը ընդհանուր 67 միլիոն ֆունտի գույք է վաճառել բրիտանական թագավորական ընտանիքին: Ալիևների ընտանիքի անունով 17 անշարժ գույք է գտնվել, այդ թվում՝ 33 միլիոն ֆունտ արժողությամբ գրասենյակային տարածքը Լոնդոնում՝ Իլհամ Ալիևի 11-ամյա որդու՝ Հեյդար Ալիևի համար: Այն ձեռք է բերվել 2009 թվականին:

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ուսումնասիրելով համաշխարհային լիդերների և քաղաքական գործիչների եկամուտների վերաբերյալ միլիոնավոր գաղտնազերծված փաստաթղթեր՝ նոր զեկույց է հրապարակվել: Այսպես, Ալիևների ընտանիքը 30 միլիոն ֆունտ շահույթ է ստացել Crown Estate-ում իրենց գույքի վաճառքից:

Ըստ The Guardian-ի՝ հայտնի են ավելի քան 100 միլիարդատերերի, 35 համաշխարհային առաջնորդների և 400 պետական պաշտոնյաների օֆշորային գործարքները: Լրագրողներն անվանում են տեղի ունեցածը պատմության մեջ խոշորագույն օֆշորային տվյալների հոսք: Զեկույցում նշված են ավելի քան 600 լրագրողների ռեպորտաժներ 117 երկրներից:

Ըստ էության, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը մեղադրվում է սեփական երկիրը թալանելու մեջ: Pandora Papers-ն մատնանշում է, որ Ալիևներն ու նրանց մերձավորները կապված են Մեծ Բրիտանիայում ավելի քան 400 միլիոն ֆունտի չափով անշարժ գույքի գործարքներում:

33 միլիոն ֆունտ արժողությամբ գրասենյակային շենքը՝ 11-ամյա որդի Հեյդարի համար, գտնվում է Լոնդոնի ամենաթանկարժեք շրջանում՝ Մեյֆերում, ձեռք է բերվել Mallnick Holdings, ընկերության կողմից, որը պատկանում է Իլհամ Ալիևի ընտանիքին 2009-ից: Մեկ ամիս անց սեփականության իրավունքը վերաձևակերպվել է Հեյդարի անունով: Արտահոսքի ենթարկված ֆինանսական փաստաթղթերի վերլուծության արդյունքում նաև պարզ է դարձել, որ մյուս գրասենյակային շենքը, որը գտնվում է մերձակայքում, Ալիևների ընտանիքը 2018-ին վաճառել է 66 միլիոն ֆունտով Crown Estate-ին, որից հայտնել են, որ նախքան գնումը անցկացվել են օրենքով նախատեսված բոլոր ստուգումները, իսկ այժմ իրականացվում է կրկնակի ստուգում:

Ըստ The Guardian-ի՝ «Հետաքննությունը ներառում է 11,9 միլիոն ընկերությունների ֆայլեր, որոնք հարուստ հաճախորդների կողմից վարձվել են «օֆշորային կառույցների հարկային ապաստարաններում», ինչպիսիք են Պանաման, Դուբայը, Մոնակոն, Շվեյցարիան և Կայմանյան կղզիները: «Այս բացահայտումները կարող են գլխացավանք դառնալ բրիտանական կառավարության համար, որովհետև Ալիևները, ըստ երևույթին, 31 միլիոն ֆունտ ստերլինգի շահույթ են ստացել՝ Լոնդոնի իրենց գույքերից մեկը վաճառելով Crown Estate ընկերությանը, որը պատկանում է թագավորական ընտանիքին և տնօրինվում է Մեծ Բրիտանիայի Գանձապետարանի կողմից», - ասված է հրապարակման մեջ։

Թե ինչպես կարձագանքի Ադրբեջանի թալանված ժողովուրդը ալիևյան ռեժիմի վերաբերյալ սենսացիոն հերթական բացահայտումներին, այն հասարակությանը, որն Ալիևը «կերակրում» է Լեռնային Ղարաբաղի «ազատագրման հաղթանակի» մասին ելույթներով, ադրբեջանական հասարակության գործն ու որոշելիքն է:

Սակայն առավել հետաքրքրականն այն փաստն է, որ ալիևյան ռեժիմի վերաբերյալ այսպիսի հերթական արտահոսքի հիմքում որևէ արևմտյան վեհ արժեքներ դավանող պետությունների, կազմակերպությունների կողմից գործողություններ չեն իրականացվում:

Ինչպե՞ս է մինչ օրս արձագանքել արևմուտքը Ալիևի կողմից թալանին, կաշառակերության բազմաթիվ փաստերին, փողերի լվացմանն ու կեղտոտ գործարքներին... Ոչնչով, խորհրդավոր լռությամբ:

Ավելին, Արևմուտքի կողմից աչք փակելը Ալիևին դարձրեց ավելի սանձարձակ, դրա վկայությունն է ուղիղ մեկ տարի առաջ թուրք-ադրբեջանական ահաբեկչական զույգի՝ Էրդողանի ու Ալիևի կողմից Արցախի նկատմամբ պատերազմական հանցագործությունները՝ ֆոսֆորային զենքերով և այլն:

Սա է այսօրվա արևմտյան արժեքների դավանող պետությունների պահվածքը: Հետևաբար, Ալիևը նաև «արևմտյան արժեքները» ոտնատակ արած Արևմուտքի ծնունդն է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3341 անգամ
Լրահոս
Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am