Բատկան իր ոճի մեջ է․ թե ինչու Մինսկում չեն պատասխանել CNN-ի լրագրողի հարցերին

Ցանկացած երկրի սուվերենությունն ու անկախությունը չի կարող վաճառվել կամ գնել։ Նման հայտաարություն է արել է Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա բացարձակ հիմարություն է անվանել խոսակցությունները, թե Բելառուսը կարող է ընդգրկվել Ռուսաստանի կազմում։

<<ԱՄՆ-ին և Արևմուտքին չի հաջովվի մարդու իրավունքների պաշտպանության մասին իրենց կողմից հնարված ստանդարտներով ողջ աշխարհը նվաճել>>,- հայտարարել է Լուկաշենկոն՝ ավելացնելով, թե ամեն ինչ իմացվում է համեմատության մեջ։ Նա պնդել է, որ Բելառուսը աշխարհի ամենաանվտանգ երկրներից է, և մարդու իրավունքների ամենամեծ նվաճումը հենց դա է։ Որպես իր ասածի ապացույց, նա վկայակոչել է փաստը, որ Բելառուսի քաղաքացիները, այդ թվում նաև ծերերն ու երեխաները օրվա բոլոր ժամերին կարող են հանգիստ քայլել փողոցում․ <<Դա մեր ամենակարևոր ձեռբերումն է>>,- ընդգծել է նա։

Լուկաշենկոն մտացածին, ֆեյք լուրեր է անվանել այն խոսակցությունները, թե Բելառուսում խախտվում են մարդու իրավունքները։ Հիշեցնենք, որ Լուկաշենկոյի հասցեին նման մեղադրանքներ հնչում էին անցյալ տարվանից սկսած, երբ նա հերթական անգամ հաղթեց ընտրություններում։ CNN –ի լրագրողի դիտարկմանը, թե օգտվելով առիթից Լուկաշենկոն կարող է ներողություն խնդրել իր ժողովրդից՝ Լուկաշենկոն՝ Բատկան, հակադարձել է, թե ինքը որևէ բանի համար ներողություն խնդրելու կարիք չունի։ CNN-ի լրագրողի դիտարկմանը, թե Մինսկի փողոցներում քաղաքացիները հրաժարվել են պատասխանել իր հարցումներին, քանի որ վախենում են բանտում հայտնվելուց, Լուկաշենկոն հակադարձել է՝ չեն պատասխանել, քանի որ շատ լավ գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում CNN ասվածը։

«Ես պատրաստ եմ թողնել նախագահի պաշտոնը, երբ Արևմուտքը դադարեցնի ճնշումը Բելառուսի վրա, իսկ երկրի ինքնիշխանությունը երաշխավորված լինի», - CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Երդվում եմ, ես չեմ պատրաստվում ցմահ պաշտոնավարել։ Ամեն ինչ կախված է լինելու Բելառուսում ստեղծված իրավիճակից։ Եթե Արևմուտքը չմիջամտի մեր գործերին, եթե մենք զգանք մեզ ինչպես անկախ և ինքնիշխան պետություն, ապա ամեն ինչ տեղի կունենա շատ ավելի վաղ, քան ձեզ թվում է», - նշել է Լուկաշենկոն։ «Բայց եթե դուք հանդգնեք մեկ անգամ ևս, ինչպես նախորդ տարի, միջամտել մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, շատ վատ է լինելու», - հայտարարել է Բելառուսի նախագահը և հեգնանքով ավելացրել․ «Ես 27 տարի ծառայել եմ իմ ժողովրդին։ Սակայն ես դեռ չեմ հասել այն տարիքին, ինչը Վաշինգտոնում։ Այնտեղ նախագահը շուտով 90 տարեկան կլինի»։

Նա նաև ասել է, որ Մինսկը պատրաստ է գնալ Մոսկվայի հետ լուրջ մերձեցման և արտաքին ագրեսիայի դեպքում նույնիսկ վերածվել Ռուսաստանի և Բելառուսի թիվ մեկ ռազմակայանի: Ի պատասխան Պուտինի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ նա ասել է, որ Բելառուսի և Ռուսաստանի նպատակները միասնական են՝ իրենց ժողովուրդների ապագան կառուցելու հարցում, և որևէ մեկը, այդ թվում նաև ԱՄՆ-ն ու Արևմուտքը չեն կարող իրենց խանգարել։ Արձագանքելով դիտարկմանը, թե իրենց երկիրը որոշակի գին է վճարում Ռուսաստանի հետ հարաբերությունների դիմաց, Լուկաշենկոն հակադարձել է․ <<Դուք, հավանաբար, անգլոամերիկյան ազդեցության տակ եք,մենք Պուտինի հետ այդ ոճով չենք բանակցում և հարաբերվում>>,- ասել է նա։
Բելառուսի https://www.belta.by/ պետական գործակալությունը Լուկաշենկոյի հարցազրույցը աղճատված և ոչ ամբողջական է համարել՝ գրելով, թե ավելի քան մեկժամանոց հարցազրույցից հրապարակվել է ընդամենը 8-9 րոպեանոց հատվածը, իսկ մնացածը լրագրողը հրապարակել է սեփական մեկնաբանություններով՝ խնդիրները ներկայացնելով քաղական այլ ասպեկտով և մանիապուլյատիվ խեղաթյուրումներով։ <<Անգամ սառը պատերազմի ժամանակ CNN նման ոճով չի աշխատել>>,- գրել է բելառուսական պաշտոնական կայքը։ Ավելի ուշ CNN-ը հրապարակել է հարցազրույցի ամբողջական տարբերակը։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 1090 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am