Ո՞ւմ կամ ինչի՞ հաշվին են կրճատելու ստվերը

Հաջորդ տարվա բյուջեն, որի նախագիծը սեպտեմբերի 30-ի նիստում հաստատել է կառավարությունը, բավականին հավակնոտ է եկամուտների պլանավորման իմաստով։
2022 թվականին կառավարությունը պլանավորել է տնտեսությունից հավաքել 1 տրիլիոն 843 մլրդ դրամի ֆինանսական եկամուտ, որը 16,5 տոկոսով կամ 262 մլրդ դրամով ավել է 2021 թվականի փաստացի ակնկալվող արդյունքից։

Արդյունքում, եթե հաջողվի այդ ծավալի հավաքագրում իրականացնել, ՀՆԱ-հարկեր հարաբերակցությունը կբարելավվի 0,9 տոկոսով՝ կազմելով 23,4 տոկոս։ Տնտեսական աճը պլանավորված է 7 տոկոս։ Միաժամանակ 2022-ի ծախսերը պլանավորված են 290 միլիարդ դրամ, որն այս տարվա ցուցանիշը գերազանցում է 202 մլրդ դրամով կամ 10 տոկոսով։ Եկամուտների համեմատությամբ՝ ծախսային մասի ավելի զգուշավոր աճը թերևս պայմանավորված է դեֆիցիտի համալրման ճանապարհներ գտնելու բարդությամբ։

Պետությունն արտաքին աղբյուրներից պարտքեր ներգրավելու ռեսուրսն արդեն սպառել է։ Արտաքին պարտքն արդեն այս տարվա վերջին կկազմի 4 տրիլիոն 393 մլրդ դրամ, որից 4 տրիլիոն 162 մլրդը կառավարության պարտքի չափն է, իսկ 231 մլրդը՝ Կենտրանական բանկինը։ Պետական պարտքը կազմում է Համախառն ներքին արդյունքի 62 տոկոսը, որն արդեն վտանգավոր ցուցանիշ է, քանի որ պետական պարտքի մասին օրենքով պետական պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 60 տոկոսը։ Պետական պարտքի մոտ 2 տոկոսի շեղում արդեն իսկ կա։ Այս հանգամանքով պայմանավորված՝ կառավարությունը փորձում է իրականացնել ծախսերի զսպման քաղաքականություն, որպեսզի հնարավոր լինի ավելի փոքր դեֆիցիտ ունենա, և արտաքին պարտքը աստիճանաբար վերադարձնել կառավարելի դաշտ։

Այսքանով հանդերձ՝ անգամ պլանավորված 242 մլրդ դրամ դեֆիցիտի ապահովումը բարդ է լինելու, քանի որ կառավարությունը մտադիր է ոչ թե արտաքին պարտք վերցնել, այլ այդ ողջ գումարը համալրել ներքին պարտքի, այսինքն՝ պետական պարտատոմսեր թողարկելու միջոցով։ Նախորդ տարիների փորձը, սակայն, ցույց է տվել, որ պետական պարտատոմսերը ներքին շուկայում իրացվելիության խնդիր ունեն։ Թերևս պատճառը պետության կայունության նկատմամբ հանրային վստահության պակասն է։ Հանուն արդարության պետք է նկատել, որ Հայաստանի ֆինանսների նախարարության կողմից թողարկվող պետական պարտատոմսերը երբեք էլ բարձր պահանջարկ չեն ունեցել, հանրությունը երբեք դրանց միանշանակ չի վերաբերվել, իսկ 2020 թվականի պատերազմից հետո վստահության ցուցանիշը ավելի է իջել։

2022 թվականի լրջագույն ռիսկը պետական եկամուտների հավաքագրումն է լինելու, քանի որ կառավարությունը եկամուտներ պլանավորելիս մեծ է տեղ է նախատեսել տնտեսության ստվերային հատվածի կրճատմանը։ Պլանավորված 7 տոկոս տնտեսական աճը, եթե անգամ այն հաջողվի իրականություն դարձնել, թեպետ այստեղ ևս ռիսկերը մեծ են, մոտ 17 տոկոս հարկային եկամուտների աճ չի կարող ապահովել։ Ինչ վերաբերում է ստվերի դեմ պայքարին, ապա այստեղ բավականին բարդ է լինելու, որովհետև անցած 3 տարվա ընթացքում հաջողվել է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն ավելացնել ընդամենը 0,1 տոկոսային կետով, որը ստվերի կրճատման հիմնական ցուցիչն է, միաժամանակ արտացոլում է նաև հարկային բեռի ավելացման արդյունքները։

Օրինակ՝ 2021թ. հարկեր/ՀՆԱ հարաբերակցության 0,1 տոկոսային կետով բարելավում՝ պայմանավորված հիմնականում օրենսդրական փոփոխություններով (մասնավորապես՝ դրոշմանիշային վճարների աճով և արտահանման տուրքի կիրառմամբ)։ Սա արձանագրված է 2022թ. բյուջեի նախագծում։ Հաջորդ տարվա ընթացքում ևս օրենսդրական փոփոխություններով պայմանավորված որոշակի դինամիկա դեռ կլինի, բայց ընդհանուր առմամբ տնտեսության իրական սպասումներն ու նախագծում ամրագրված ցուցանիշները անիրատեսական են և կատարման տեսանկյունից պահանջում են մեծ ռիսկ։


Հայկ Դավթյան

դիտվել է 1576 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am