Կարեւոր փաստ, որը գիտակցում է Սերժ Սարգսյանը, իսկ Ռոբերտ Քոչարյանը դեռ վարանում է

2018 թվականի իրադարձություններից հետո թվում էր, թե Հանրապետական կուսակցության անունը շուտով կնքելու է իր մահկանացուն, ավարտելու է իր էպոխան, սակայն ընդամենը երեք տարի անց ՀՀԿ-ին հաջողվեց շարունակել մնալ Հայաստանի ամենաազդեցիկ կուսակցություններից մեկը՝ ի հեճուկս իշխանական քարոզչամեքենայի ամենալկտի դրսեւորումների, որն իրականացվում է այս կուսակցության եւ դրա ներկայացուցիչների դեմ։ Դա, անշուշտ, գաղափարական որոշ նվիրյալների սկզբունքայնության շնորհիվ է, բայց մեծ է նաեւ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի դերակատարումը, ով թերեւս հասկացավ, որ քաղաքական դերակատարման տեսանկյունից անչափ կարեւոր է կուսկցական հենարանը, եւ անցած երեք տարիներին, ՀՀԿ-ի համար դժվարին ժամանակներում ամեն ինչ արեց կուսակցությունը պահելու, իրենց ուժը չփսորելու նպատակով։

Անհերքելի փաստ է, որ <Մերժիր Սերժին> շարունակական քաղաքականությունից հետո այսօր էլ ՀՀԿ-ն ազդեցիկ քաղաքական ուժ է, որը ադեկվատ է արձագանքում ցանկացած իրադարձության եւ չի պատրաստվում հայտնվել լուսանցքում, ավելին՝ ՀՀԿ-ում որոշել են ռեսթարտի դիմել։ Հոկտեմբերի 1-ին միջոցառում են կազմակերպել եւ նվիրել կուսակցության շարունակական տրանսֆորմացիայի խնդիրներին, որի ժամանակ էլ Սերժ Սարգսյանը մի շարք կարեւոր արձանագրումներ է արել եւ ուղենշել ճանապարհը, որով առաջիկայում կշարժվի կուսակցությունը։ Նախ ասել է, որ իր հմնադրման առաջին իսկ օրվանից ՀՀԿ-ի գործունեությունը համահունչ է եղել պետության առաջնահերթություններին:

«Մենք մշտապես ծառայեցրել ենք մեր մտավոր, կազմակերչական, մարդկային ներուժը մեր ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու: Նույն առաքելությունն ունենք այսօր: Մեր կուսակցության համար գերակա իր տրանսֆորմացիայի տրամաբանությունը կառուցել կուսակցության ինստիտուտների կայացման եւ հզրոության ուղղությամբ, ինչը ըստ իս, առաջնահերթ է հետեւյալ 6 ուղղություններով.
1. Կուսակցության կենտրոնական մարմնի պրոֆեսիոնալիզմի զարգացում եւ ամրապնդում2. Տարածքային կազմակերպությունների օպտիմալացում եւ արդյունավետությանմեծացում3. Կուսակցության անդամների թվի եւ ակտիվության փոխկապակցվածության ապահովում4. Կուսակցության արտաքին գործունեության արդյունավետության մեծացում5. Կուսակցության արժեքային ուղղվածության եւ պրակտիկ գործունեության ներդաշնակեցում,6. Ներկուսակցական ժողովրդավարության պահպանում եւ ամրապնդում»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ այս տարվա վերջին տեղի է ունենալու ՀՀԿ համագումարը: Այսպիսով՝ Սերժ Սարգսյանն արձանագրում է, որ քաղաքական առումով իր հենման կետը ՀՀԿ-ն է, որն էլ պահելու համար, փաստորեն, որոշել է ջանքեր չխնայել։ Մի բան, որն այդպես էլ չկարեւորեց ՀՀ երկրորդ նախագահ Ռորետ Քոչարյանը։ ժողովուրդը սեփական կուսակցություն դարձրած նախագահը այդպես էլ լուրջ չվերաբերվեց կուսակցություն ունենալու գաղափարին, ժամանակին ձեռքից բաց թողեց իր աջակցությամբ ձեւավորված ԲՀԿ-ն՝ պնդելով, որ ինքը կապ չունի կուսակցության հետ, իր կուսակցությունը ժողովուրդն է։ Մինչդեռ ժամանակին, եթե ունենար սեփական թիմը, դժվար թե հաջողվեր նրան այդքան վարկաբեկել, կունենար հենման կետը եւ պատեհ առիթներով կհենվեր ոչ թե այս կամ այն ուժի վրա, որոնք իրենց հերթին թանկ կծախվեին իբրեւ կուսակցություն, այլ սեփական կուսակիցների հետ միասին կյանքի կկոչեր ցանկացած ծրագիր։ Այսօրվա իրավիճակն ասվածի ապացույցն է, որ ցանկացած քաղաքական գործիչ պետք է ունենա սեփական թիմը, այլ ոչ թե ենթարկվի այլ ուժերի քմհաճույքին։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի միջոցառմանը այլ թեմաների արծարծմանը, ապա պետք է նկատել, որ Սերժ Սարգսյանը չի կարողանում հաղթահարել այն բարդույթը, որ ինքը ժամանակին իշխանությունը հանձնել է Փաշինյանին, ինչի արդյունքում էլ երկիրն այսօր աղետի առջեւ է կանգնել։ Նա, հերթական անգամ, խոսելով այդ թեմայի մասին, ասել է, որ ոչ թե Նիկոլին է հանձնել, այլ արտաքին ավելի հզոր խաղացողներին է հաջողվել այստեղ հեղափոխության հասնել։ Սակայն ցանկացած քաղաքական-պետական գործիչ պետք է հասկանար դրա հետեւանքները, եւ որեւէ կերպ իշխանություն չզիջեր։ Սերժ Սարգսյանը, հեռակա կարգով դիմելով Ադրբեջանի նախագահին, հաստատակամորեն արձանագրում է նաեւ, որ ինչ-ինչ ուժեր սկուտեղի վրա նրան նվեր են մատուցել։ Ավելին, ընդգծում է, որ եթե չլիներ 2018 թվականի` դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա Ալիևը ականջի հետևը ավելի շուտ կտեսներ, քան Շուշին ու Հադրութը:

Վերը նշված արձանագրումներով՝ Սերժ Սարգսյանն, ըստ էության, հասկացնել է տալիս, որ պատերազմի արդյունքն ինչ-ինչ ուժերի կողմից Ալիևին տրված նվեր է, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը դրսի մեծ ուժերի մեծ աջակցության հետևանքն է։

Անի Սահակյան

դիտվել է 7767 անգամ
Լրահոս
Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան Այսօր հայ ազգի ամենամեծ ամոթի և խայտառակության օր է․ դատում են Վեհափառին․ Ղահրամանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am