Թուրքիայում Հրանտ Դինքին գնդակահարածի անունով «Սամասթ» բրենդ է գրանցվել

Թուրքիայում Հրանտ Դինքին գնդակահարածի անունով «Սամասթ» բրենդ է գրանցվել Այսօր ԵԽԽՎ-ում  ասել է Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում այսօր քննարկվել է մամուլը քաղաքական ազդեցություններից ազատելու, ինչպես նաեւ՝ լրագրողների ու լրատվամիջոցների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ զեկույց։ Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանի քրեական օրենսգրքում «նախագահին վիրավորելու» քրեական հոդված է ավելացել, որը գործում է նաեւ Թուրքիայում, ինչպես նաեւ տեղեկացրել է, որ Հրանտ Դինքին գնդակահարած Օգյուն Սամասթի ընտանիքը դիմել է Թուրքիայի ապրանքանիշների գրանցման ինստիտուտ եւ ստացել են թույլտվություն՝ «Սամասթ» բրենդ գրանցելու համար։ Իր ելույթում Ն. Զոհրաբյանը ասել է՝ Հարգելի գործընկերներ, Լրջագույն այս խնդիրը, որ ներկայացնում է մեր գործընկեր Ստեֆան Շեննախը, ընդամենը մեկ կամ երկու զեկույցի, մեկ կամ երկու քննարկման թեմա չի կարող լինել։ Մամուլը քաղաքական ազդեցություններից ազատելու, ինչպես նաեւ լրագրողների եւ լրատվամիջոցների հանդեպ բոլոր տեսակի ճնշումների խնդիրը ԵԽ անդամ որոշ  երկրներում այսօր թիվ մեկ մարտահրավերներից է։ Այո, պարոն Շեննախ, դուք միանգամայն իրավացի եք, երբ արձանագրում եք, որ  ԵԽ անդամ երկրները  ոչ միայն պետք է երաշխավորեն լրագրողների անվտանգությունն ու մեդիա ազատությունը,  այլև պետք է  պայքարեն  բոլոր այն խոչընդոտների դեմ, որոնք կարող են առաջանալ հանրությանը ազատ և անկողմնակալ տեղեկատվություն տրամադրելիս։ Պարոն Շեննախ, դուք նաեւ ԵԽ անդամ Ադրբեջանի հարցով համազեկուցողն եք եւ ես կուզենայի, որ ձեր ամփոփիչ խոսքում ասեիք, թե ինչպե՞ս եք վերաբերվում  Ադրբեջանի Քրեական օրենսգրքում  կատարված փոփոխությանը, երբ «նախագահին վիրավորելու» քրեական  պատիժ սահմանվեց, եւ այսօր ադրբեջանական մամուլը ստիպված է աշխատել գրաքննության դամոկլյան այդ սրի ամենօրյա ռեժիմի տակ։ Ի դեպ, խորհրդարանին տեղեկացնեմ, որ  Ադրբեջանի դատախազությունն առաջարկում է ավելի խստացնել նշված օրենքը եւ սահմանել քրեական առավել մեծ պատիժ՝ Ալիեւի եւ նրա ընտանիքի որեւէ անդամի հասցեին քննադատություն հնչեցնելու համար։ Քրեական օրենսգքի նույն տխրահռչակ հոդվածը գործում է նաեւ Թուրքիայում, որտեղ լրատվամիջոցների եւ լրագրողների հանդեպ բացահայտ վհուկների որս է սկսված։ Այս պահին Թուրքիայում հետաքննություն է սկսվել «CNN Turk» հեռուստաալիքի ղեկավարության հանդեպ` նախագահ էրդողանի հասցեին որոշ արտահայտություններ ընդամենը մեջբերելու համար։  Վերջերս Եվրոպայի Խորհրդում մամուլի ազատության վերաբերյալ հատուկ քննարկման ժամանակ  ՄԻԵԴ-ի փոխնախագահը եւս նշեց, որ Եվրոպայի խորհրդի երկրների մեջ խոսքի ազատության ամենավատթար վիճակը Թուրքիայում և Ադրբեջանում է, արձանագելով, որ Եվրոպայի Խորհուրդը չի կարող հանգիստ նայել, թե ինչ են անում  Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները։ Սակայն, իմ անկեղծ տպավորությամբ, առ այս պահը Եվրոպայի Խորհուրդը հանգիստ նայում է, թե ինչպես են Թուրքիայում  եւ Ադրբեջանում հետապնդում, ահաբեկում, սպառնում, սպանում լրագրողների՝  իրենց մասնագիտական գործունեությունը կատարելու համար։ Ի դեպ, ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության՝ Ադրբեջանը  մամուլի ազատության 2017թ-ի ինդեքսում 180 երկրների ցանկում զբաղեցնում է  162-րդ տեղը, որպես անազատ երկիր: Ավելին, հաշվի առնելով  լրատվամիջոցների եւ լրագրողների հանդեպ խորացող ահաբեկումներն ու խոչընդոտները,  ՛՛Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպությունը  պահանջում է ստեղծել ՛՛Լրագրողների անվտանգության հատուկ ներկայացուցչի՛՛ պաշտոն, որը կգործի  ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարին կից: Խորհրդարանին տեղեկացնեմ նաեւ, մամուլի ազատության ողբալի վիճակ ունեցող Թուրքիայում կարծես թե որոշել են հերոսացներ լրագրողասպաններին, եւ ըստ թուրքական «Ռադիկալ» օրաթերթի, «Ակօս» թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքին գնդակահարած Օգյուն Սամասթի հարազատները դիմել են Թուրքիայի ապրանքանիշների գրանցման ինստիտուտ եւ ստացել են թույլտվություն՝ «Սամասթ» բրենդ գրանցելու համար։ Ահա այսպես։ Ուստի, ես առաջարկում եմ նաեւ, որ մամուլի հարցերով զբաղվող Վեհաժողովի մեր հանձնաժողովում հատուկ աշխատանքային խումբ ստեղծվի՝ ուսումնասիրելու Ադրբեջանում եւ Թուրքիայում մեդիա ոլորտում տիրող տագնապալի իրավիճակն ու լրագրողների հանդեպ  բռնությունները։ Եւ ուզում եմ ելույթս ավարտել  ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւի խոսքերով՝ «Ադրբեջանում դեֆորմացվել է ճշմարտությանը ծառայելու լրագրողական գլխավոր սկզբունքը»։ Կարծում եմ, մեր հաջորդ քայլը պետք է լինի ԵԽ անդամ կոնկրետ երկրներում Ստեֆան Շեննախի զեկույցում բարձրացված մտահոգությունների լրջագույն ուսումնասիրությունը եւ խիստ կոնկրետ հակաքայլերի ձեռնարկումը։

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am