Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի արանքում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հերթական ստուգատեսի առջեւ է կանգնա: Հայտնի է, որ օրերս՝ սեպտեմբերի 25-ին իշխանությունը հապճեպ կարգով ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով 2021 թվականի հոկտեմբերին, նոյեմբերին և դեկտեմբերին սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ իշխանությունն ուզուրպացրած Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը փորձում են ամբողջական վերահսկողություն հաստատել նաև տեղական մակարդակում՝ տեղական ինքնակառավարման համակարգը վերացնելու միջոցով։ Այդ կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները դիմել են Հանրապետության նախագահին՝ առաջարկելով, որ նա օգտվի Սահմանադրությամբ իրեն տրված իրավունքից և օրենքը չստորագրի և դիմի Սահմանադրական դատարան՝ պարզելու համար դրա սահմանադրականության հարցը՝ ներկայացնելով չափազանց ծանրակշիռ փաստարկներ և հիմնավորումներ։

Նախագահը 21 օրյա ժամկետում պետք է կամ ստորագրի օրենքը, կամ դիմի ՍԴ, կամ էլ ոչ մեկն անի, ոչ մյուսը, ինչպես սովորաբար լվանում է ձեռքերը, եւ այդ դեպքում օրենքն իրավունքի ուժով կյանքի կկոչվի: Մինչդեռ միայն նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելն արդեն կարող է խափանել իշխանության ծրագրերը, քանզի Սահմանադրական դատարանում դիմումների ընդունման ուսումնասիրության և որոշումների կայացման օրենքով սահմանված ժամկետները շատ ավելին են, քան հայտարարված տեղական ընտրությունների օրերը։ Իսկ այդ օրենքի հակասահմանադրական լինելն ակնհայտ է։ Եթե նախագահը չդիմի Սահմանադրական դատարան, դա կարող են նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ, սակայն այդ դեպքում օրենքը կմտնի ուժի մեջ և կիրականացվի իշխանությունների սցենարը։

Իսկ այդ օրենքի հակասահմանադրության մասին ոլորտի փորձագետները բազմիցս են անդրադարձել:
Ուշագրավ է, որ խորհրդարանի կողմից այդ օրենքի ընդունումից օրեր անց Ալեն Սիմոնյանը շտապել է նախագահական, երեկ էլ Նիկոլ Փաշինյանն էր այցելել Բաղրամյան 26: «Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Քննարկվել են արտաքին և ներքին մարտահրավերների հաղթահարմանը, կառավարության առաջնահերթություններին, 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր»,- նշված է հանդիպման մասին տարածված հաղորդագրության մեջ, սակայն չի բացառվում, որ թե ԱԺ նախագահի, թե վարչապետի հանդիպման օրակարգում եղել է նաեւ այս նախագիծը, որն ըստ էության իշխանությունը վերջնականապես եւ երկարաժամկետ ուզուրպացնելու նպատակ է հետապնդում, քանի որ խոշորացման արդյունքում Նիկոլ Փաշինյանը մարզային եւ համայնքային բդեշխներ կկարգեն, որոնք ընտրություններին կաշխատեն ՔՊ-ի համար:

Անի Սահակյան

դիտվել է 1530 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am