Սպեցնազը կմտնի՞ Սյունիք

ՀՀ կառավարությունը վերջին նիստում որոշում կայացրեց՝ Սյունիքի մարզին կհատկացվի շուրջ 1 միլիարդ դրամ՝ մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով։
Գումարը, մասնավորապես, տրամադրվում է մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար:

Ենթադրվում է, որ առաջիկա օրերին Քննչական կոմիտեի ղեկավարը կամ իրավապահ մյուս կառույցները պետք է սպեցնազ մտցնեն Սյունիք՝ պարզելու ՏԻՄ ընտրություններից առաջ ինչու է կառավարությունը գումար հատկացրել, որ թեկնածուի համար, ով է պաշտոնական դիրքը չարաշահում եւ այդ գումարները որպես ընտրակաշառք բաժանում:
Ճիշտ այնպես, ինչպես եղավ ամիսներ առաջ՝ Սյունիքի ընդդիմադիր համայնքապետերին եւ համայնքապետարանի աշխատակիցներին մեղադրանք առաջադրելուց եւ կալանավորելուց առաջ: Բանն այն է, որ նրանք մեղադրվում են ընտրություններից առաջ համայնքի բնակիչներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու, իսկ ՔԿ ձեւակերպմամբ «պաշտոնական դիրքի չարաշահման» մեղադրանքով:
Մանավորապես Արգիշտի Քյարամյանի ղկավարած հիմնարկից այսօր հայտնեցին, որ ավարտվել է «Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարի, տեղակալի և համայնքապետարանի երկու աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների» կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը եւ մանրակրկիտ ներկայացրեց, թե ինչ են պարզել այդ նախաքննության ժամանակ:
Ներկայացնում ենք ՔԿ հաղորդագրությունից մեկ հատված.«Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանը 2021թ. հունիսի 20-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախաշեմին, ընտրություններում առաջադրված «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հեղինակությունը բնակչության շրջանում բարձր պահելու, բնակչությանը հաճոյանալու և ընտրություններին Ա.Առուշանյանի օգտին դրական արդյունքներ ապահովելու անձնական և խմբային շահերից ելնելով, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել համայնքի ղեկավարի տեղակալ, «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի նախագահ Մենուա Հովսեփյանի, նույն հանձնաժողովի անդամներ, համայնքապետարանի երկու աշխատակիցների հետ՝ համայնքի բյուջեի միջոցները սահմանված կարգի խախտմամբ տնօրինելու և դրանք իբրև թե Գորիս համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին ուղղելու հարցի շուրջ»:
Հետո պարզվում է, որ Գորիսի ղեկավարների մեղքն այն է, որ 115 բնակչից սոցիալական աջակցության դիմումներ են ստացել, կազմել են հանձնաժողով, որն ուսումնասիրել է այդ դիմումները, արձանագրություններ է կազմել եւ օգնություններ տրամադրել այդ անձանց: Քննչական կոմիտեում ուսումնասիրել են այդ դիմումներն ու դիմումատուներին եւ պարզել են, որ 115-ից 54-ի դիմումները կարող էին եւ չբավարարվել: Եւ որոշել են, որ այդ մարդկանց տրամադրված օգնությունը` 3 միլիոն 200 հազար դրամը, համայնքի շահերին հասցված «ծանր վնաս է»՝ պաշտոնական դիրքի չարաշահում:
Նշենք, որ ՔԿ հաղորդագրությանն անդրադառնալով Իրինա Յյոլյանը ֆեյսբուքյան հետեւյալ գրառումն է արել. «Սահմանամերձ դարձած Որոտան, Շուռնուխ, Վերիշեն, Ակներ բնակավայրերի բնակիչներին դրամական օգնություն տալու նպատակով, քաղաքական պատվերի շրջանակներում, քննչական կոմիտեն սպեցնազեր էր ուղարկել Գորիս, մեզ մեղադրանք առաջադրել վատնում կատարելու պատճառաբանությամբ: Հիմա քննչական կոմիտեն հրաժարվել է նախնական մեղադրանքից բնակչությանը տրված սոցօգնությունը դիտարկել են որպես դիրքի չարաշահում: Հրամանը կատարելուց հետո, քննչական կոմիտեն խայտառակությունից փրկվելու համար որոշել է, որ շրջափակաման մեջ գտնվող գյուղերի բնակիչներին աջակցելու համար ավելի հարմար է պաշտոնական դիրքի չարաշահում որակել գյուղացուն օժանդակելը, քան հետո գործը շիլաշփոթ լինի, երբ Հայաստանից դուրս՝ օրինական դատարաններում, գործը հասնի «դիվանբաշուն»: Տևական ամիսներ տանջվել են , 400-ից ավել մարդ հարցաքննելուց հետո պարզվել է , որ անգամ մի դեպք չի կարողանում կարվել, որով հնարավոր լինի յուրացում որակել : Կարևորը ընտրությունից առաջ սպեցնազ ուղարկելն է եղել, գլխավոր թալանչիների հետ ատկատով համագործակցության գնացածներին աղմուկն էր պետք ընդամենը, առաջիկայում ընտրություն է, ամեն ստորության ընդունակ են : Այն որ պետական բյուջեն մսխվում է, պարգևավճարների, երեսփոխանների գրպանի փողի, ասում են՝ հիմա էլ պատգամավորների բնակարանների վարձի համար , դա պաշտոնական դիրքի չարաշահում չէ, կամ վատնում չէ, բայց սահմանը պահող գյուղացուն 20.000-ից- 100.000 դրամ տրամադրելը դիրքի չարաշահում է»: Ապա հավելում.«Ի դեպ քննչական կոմիտեն, որ հաղորդագրություն է տարածում, թե այդ երեք միլիոնը ընտրությունից առաջ է բաժանվել, իբր փորձում են երանգ տալ , հիշեցնեմ, որ Գորիսի համայնքապետարանը 11000 արցախցի հյուրընկալած համայնքի բնակիչներին տարվա ընթացքում 43 անգամ դրամական աջակցություն է տրամադրել, քանի, որ հումանիտար աղետի մեջ մնացել էին անուշադրության մատնված, իսկ օրինակ, երբ կառավարությունը Սյունիքին ընտրությունից մեկ շաբաթ առաջ մի քանի հարյուր միլիոն փող է տալիս և ինչ որ կասկածելի հիմնադրամով բաժանվում է , դա , փաստորեն, պարտադիր է, հակաօրինական չէ: Ասում են՝ դատախազությունը գործը ջրել է, պետության փողը իշխանության օգտին վատնելը , ընտրակաշառք տալն ու ձայն մուրալը պաշտոնական դիրքի չարաշահում չէ»:

Հ.Գ. Կեղծ գործեր կարելը, քաղաքական հրաման տալն ու կատարելը ավելի ծանր հանցանք է՝ պետական դավաճանությանը հավասարազոր, պատասխան տալու օրը գալու է:

Անի Սահակյան

դիտվել է 13572 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am