Բարի գալուստ խենթանոց․ շնորհավորում եմ, բանկոմատը Ձեր քարտը կուլ է տվել

 Կառավարության սեպտեմբերի 30-ի նիստում որոշում ընդունվեց 300 հազար դրամը գերազանցող կանխիկ գործարքներն արգելելու և դրանք բացառապես անկանխիկ եղանակով իրականացնելու մասին։ Այս կանոնն ուժի մեջ է մտնելու 2022 թվականի հունվարից և խախտման համար կիրառվելու են տուգանքներ։

Դրանից ընդամենը 1 օր անց՝ հոկտեմբերի 1-ին, բազմաթիվ բանկերի հաճախորդներ չէին կարողանում ֆինանսական գործարքներ իրականացնել՝ ոչ միայն բանկային հավելվածների, այլ նաեւ վճարային տերմինալների եւ բանկոմատների միջոցով:
«ArCa» համակարգն ըստ էության խափանվել էր։ Սուպերմարկետներում սովորական գնման ժամանակ քարտի միջոցով վճարում կատարել ուղղակի հնարավոր չէր, քանի որ առաջացել էր պրոցեսինգային խնդիր, և բանկային ողջ համակարգը կոլապսի էր ենթարկվել: Տարբեր բանկերից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ «ArCa» համակարգում պրոցեսինգային խնդիր է առկա, որի հետեւանքով ընդհանուր խափանում կա բանկային ողջ համակարգում: Լրատվամիջոցը հայտնում է, որ խնդիրն այս պահին լուծման փուլում է, բայց դեռեւս պարզ չէ՝ կոնկրետ ինչ ժամկետներում կվերանա խափանումը:

Փաստորեն, կառավարությունը իբր բարեփոխում է իրականացնում, այն դեպքում, երբ տարրական տեխնիկական խնդիրներն անգամ լիրաժեք լուծված չեն։ Հիմա պատկերացնենք, որ անկանխիկ գործարքների նոր կարգավորումներն արդեն ընդունված են, և մարդիկ, օրինակ, պլանավորել են վճարել վիրահատության համար, սակայն փոխանցում կատարել հնարավոր չէ, իսկ կանխիկ վճարում կատարելն արգելված է։
Կամ էլ, ասենք, գնացել եք ռեստորան՝ նշելու Ձեր տարեդարձը։ Կարգին կերուխումից հետո, երբ արդեն եկել է վճարման պահը, պարզվում է՝ քարտային փոխանցում չեք կարող անել, իսկ կանխիկ գումար չունեք, ավելին՝ եթե անգամ ունեք, իրավունք չունեք վճարել, քանի որ ձեր կերուխումի արժեքը գերազանցել է 300 հազար դրամը։
Եթե իրապես ամեն ինչ պատկերացրել եք, ուրեմն բարի գալուստ խենթանոց։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 4087 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am