Արտեմ Ասատրյանը՝ Թիվ 1 ինտերնատում դույլի մեջ պատրաստվող կերակրի մասին
Թիվ 1 տուն ինտերնատի վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութը, որում նաև երևում է, որ շահառուների համար դույլի մեջ են կերակուր պատրաստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը միակողմանի է համարում։ Արտեմ Ասատրյանը ասաց, որ տեսանյութում ինտերնատի ամբողջական պատկերը և պայմանները չեն երևում։ «Եթե իրականությունը տեսնելու ցանկությունը կար, պետք է բոլոր սենյակներն այցելեին, այդ թվում և վերանորոգված հատվածները»,-ասաց նա։ Անդրադառնալով կոնկրետ տարեցներին տրվող կերակրին և լրագրողների դիտարկմանը, որ այն լափ է հիշեցնում, Արտեմ Ասատրյանը ասաց․ «Եթե դուք ուզում եք կերակուրից դա ստանալ և ներկայացնել, ապա կներկայացնեք, եթե ուզում եք կերակուր ներկայացնել, ապա կերակուր կներկայացնեք: Չեմ կարծում, որ ձեր բերած օրինակը որևէ բան էր նշանակում»:
