Անպատասխանատու «վոյաժներ»՝ քաղաքացու նյարդերի հաշվին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Առողջապահության նախարարությունը հետ է կանգնում սեփական որոշումից ու հետաձգում պատվաստման պարտադիրությանը վերաբերող ու հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող որոշումը: Ավանեսյանի որոշմամբ, հիշեցնենք, պետական ու մասնավոր բոլոր հիմնարկություններում աշխատակիցները կա՛մ պատվաստված լինելու հանգամանքը փաստող գրություն պետք է ներկայացնեին, կա՛մ կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական պատասխանը: Ըստ իրավաբանների՝ հակասահմանադրական այս որոշումը ոչ միայն խտրական վերաբերմունքի դրսեւորում է, այլ նաեւ այնպիսի քաոսային մի իրավիճակի է հանգեցրել, որ կորոնավիրուսի թեստեր իրականացող լաբորատորիաների առջեւ կիլոմետրերի հասնող հերթեր են գոյացել:

Նախարար Ավանեսյանը, ըստ երեւույթին, տեղի տալով բարձրաձայնվող քննադատությանը ու իրավաբանների կողմից մատնանշվող փաստարկներին, որոշել է, որ «չպատվաստված աշխատողը ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատը գործատուին պարտավոր է ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 1-14-ն ընկած ժամանակահատվածում»։
Այն դեպքում, երբ բարեխիղճ աշխատակիցները, որոնք հետեւել են կառավարության որոշմանը, ֆիզիկական խոչընդոտներ հաղթահարելով՝ լաբորատորիաներում հերթ կանգնելով՝ ՊՇՌ թեստ են հանձնել, որ հասցնեն սահմանված ժամկետում թեստի պատասխանը գործատուին ներկայացնել, պարզվում է, որ կանոնակարգումն այլեւս պարտադիր չէ: Ստացվում է՝ կառավարության անհետեւողական վարքագծից քաղաքացիները կրեցին ֆինանսական, ֆիզիկական զրկանքներ, որոնք հազիվ թե նույն այդ կառավարությունը փոխհատուցի:


Դժվար է հավատալ, որ կառավարությունը կկարողանա այնքան ճկուն լինել, որպեսզի հաջողի իր անպատասխանատու վարքագծից հետո կրկին քաղաքացիներին օրինապահ դաշտ բերել եւ ՊՇՌ թեստի պարտադիր լինելու կարգավորումը կիրառել:

Առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն այն համոզմանն է, որ «հատկապես կառավարությունն ու Առողջապահության նախարարությունը պետք է տիտանական ջանքեր գործադրեն (պարզապես այլ բանով չզբաղվեն, բացի պատվաստումներից), որ այս հարցը լուծեն: Ռազմավարական կամ շատ կարեւոր այլ բաներով առժամանակ չզբաղվեն, այս հարցը որպես թիրախ դնեն, լուծեն, նոր անցնեն մյուս հարցերին»: Չավարտված պատերազմի մեջ գտնվող երկրի պաշտոնյան, փաստորեն, պատվաստումների հարցը առաջ է դասում ռազմավարական նշանակության հարցերից ու ակնկալում, որ իր նախկին տեղակալը՝ Ավանեսյանը, զօրուգիշեր աշխատի՝ հանուն պաստումների թվի աճի:

Տիկին նախարարը, սակայն, այս օրերին ոչ թե Թորոսյանի հորդորին է ականջալուր եղել, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գործուղվել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել՝ մասնակցելու համաեվրոպական հոգեկան առողջության կոալիցիայի մեկնարկին:

Հարկ է նշել, որ նախարար Ավանեսյանը գործուղման է մեկնում, երբ երկրում առողջապահական ոլորտը կաթվածահար վիճակում է, իսկ վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդացության դեպքերը հատում են 1000-ի շեմը (ժամը մեկ անգամ մարդ է մահանում): Նախկին ենթակայի վարքագիծը, փաստորեն, նաեւ Թորոսյանն է քննադատում՝ նրան հիշեցնելով, որ «վոյաժների» գնալու փոխարեն՝ մտածել է պետք, թե ինչ կարելի է անել ստեղծված իրավիճակից հնարավորինս նվազագույն կորուստներով դուրս գալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 607 անգամ
Լրահոս
Չի ընտրվի Նիկոլը․ ինքը ո՞ւմ է պետք․ մի՛ ընտրեք նրան․ քաղաքացի (video) «Ասեմ՝ ինչպես է Սամվել Կարապետյանը հալուցինացիաների հասցրել Նիկոլին». Անժելա Թովմասյան (video) «Մոսկվա չգնալու համար Նիկոլն ամեն ինչ արեց, որ պլստա, թե չէ․․․»․ Գեղամ Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ 22 հազար հանցագործ թուրքեր կգան Հայաստան․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Ես ամուսնացել եմ․ լսեցի՞ք՝ մնացածը պատմում եմ»․ քաղաքացի (video) Դե թող փորձվի Նիկոլը Սամվել Կարապետյանի դեմ այդպիսի բան անել․ թանկ է նստելու իր վրա․ Հայկ Նահապետյան (video) Եթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները Uեռական բռնnւթյան ենթարկված անչափահաս քույրերի հորեղբոր հետ քննչական գործողություններն են կատարվել. փաստաբան #ՈՒՂԻՂ․ Ընտրություններից առաջ Ռուսաստանը «կատոկում է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մշակույթի տան հիմնանորոգման խորհրդատվության համար տրվել է շուրջ 4 մլն դրամ. «Փաստինֆո» Հնարավոր է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը ԱՄՆ-ն Կուբային սպառնացել է նոր սահմանափակումներով Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան Կոտայքի մարզում«Mercedes»-ը բախվել է հողաթմբին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակում խուզարկություններ են ընթանում․ կան ձերբակալվածներ Երիտասարդները կողմ են հանքարդյունաբերությանը. սեբաստացիները` ԶՊՄԿ-ում (video) Նոր Գեղիում բախվել են 253 համարի ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավորներ Վեդիի մանկապղծության դեպքով Փաշինյանը տեսա՞ք՝ ինչ արեց․ Գեղամ Մանուկյան (video) ՀԷՑ-ի սեփականատերը չի ընդունի կառավարության առաջարկը. Ղազինյան Սարսափելի մանրամասներ մանկապիղծներից․ ինչ է բացահայտել Սյուզի Բադոյանը (video) Տղամարդը կին չպիտի լինի․ քաղաքացին՝ Փաշինյանի սրտիկների մասին (video) ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի սահմանադրական օրենքի շրջանակներում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քարոզարշավից 1 օր առաջ ինչ եղավ Նիկոլի հետ․ Հայկ Նահապետյան (video) Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը․ ՀՀ-ի պատմության մեջ սա առաջին անգամ է․ Հովհաննիսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am