Քաղաքական հյուրախաղերի նոր շրջանը համարվում է բացված

Ռուսաստանից «քաղաքական հյուրախաղերով» Հայաստան եկած Տիգրան Արզաքանցյանը պատրաստվում է նոր եթերաշրջանի, այս անգամ Տիգրան Ուրիխանյանի ուժկու ընդդիմադիր կուսակցության հետ: Նա անդամագրվել է այդ կուսակցությանը, որի համագումարը կլինի մոտ օրերս: Կուսակցապետ Ուրիխանյանը մի քանի օր է սպառնում է ցնցել քաղաքական դաշտը, ասում է՝ նոր կտեսնեք՝ ով է իրական ընդդիմությունը: Հիշեցնենք, որ Արզաքանցյանը հայտ էր ներկայացրել նաեւ խորհրդարանական ընտրություններին՝ Արամ Սարգսյանի Դեմկուսի միջոցով, թե ինչ եղավ այդ ամիսներին, ինչպիսի զվարճալի քարոզարշավ վարեց նա, կարծում եք՝ որեւէ մեկը չի մոռացել: Սակայն քչերին պարզ դարձավ, առհասարակ, ինչ է այս մարդու ուզածը, ընդհանրապես որ դաշտում է ինքը՝ իշխանական, ընդդիմադիր, թե մի երրորդ…Իհարկե, նախեւառաջ Արզաքանցյանի համար են այդ հարցերն անկարեւոր, Արզաքանցյանը մի նպատակ ունի կնոջ՝ Նատալիա Ռոտենբերգի փողերը ծախսելու եւ այդ նպատակով թերեւս խնդիր ունի ցույց տալու իբր լուրջ գործով է զբաղված: Դրա համար էլ ունիսի 20 –ի ընտրությունների խայտառակ ցուցանիշներից հետո կրկին հայտ է ներկայացնում, այս անգամ մեկ ուրիշի հետ: Կարելի էր կարծել, թե հայրենիքը, նրա գլխին կախված մարտահրավերները հանգիստ չեն տալիս այս սրտացավ հայորդուն, եթե հայրենիքի, պետության եւ առհասարակ նման գաղափարների վերաբերյալ սույն մարդու արժեհամակարգը լիներ լրիվ ածանոթ: Բայց խոսքը մի մարդու մասին է, ում համար 2020-ը չաղ ու բախտավոր, լավ տարի էր, պարզապես թուրքերը մի քիչ <<չարաճճիություն>> արեցին:

Երեւի ինքն էլ նորից գալիս է կռիվ-կռիվ խաղալու , որ թույլ չտա նոր չարաճճիությունների: Իսկ իրականում հայաստանյան քաղաքական դաշտում նոր վերադասավորումներ են նշմարվում: Արտախորհրդարանական ուժերի մեծ մասը իրենց սրբազան պարտքն են դարձրել քննադատել խորհրդարանական իշխանություններին եւ շատերն են հայտարարում, որ շուտով նո պայքար կսկսեն, իբրեւ իրական ընդդիմություն իշխանության հարցերը կլուծեն: Հոկտեմբերի 1-ից փողոցային ակցիաներ է սկսելու նաեւ Ազգային ժողովրդական բեւեռը՝ նույն Սասնա ծռերը ընդլայնված ընկերներով՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորթյամբ: Իսկ եթե իրերը կոչենք իրենց անուններով, ապա խոսքը իշխանության սորոսական թեւի ավելի արմատական, ռադիկալ արտախորհրդարանական թեւի մասին է, որոնց արտաքին տերերը օգտագործում են ըստ նպատակահարմարության, երբեմն-երբեմն փողոց են դուրս բերում նրանց՝ այս կամ այն հարցում ճնշում գործադրելու Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, կամ բրոնյա անելու ընդդիմադիր հրապարակները, որպեսզի խանգարեն իրական ընդդիմադիրներին, կամ իշխանության պատվերով հարվածեն նրան:


Ինչպես ասացին՝ բոլորի թիրախում նախեւառաջ խորհրդարանական ուժերն են, առավելապես երկրորդ նախագահի գլխավորած Հայաստան դաշինքը, որն իբր չի արդարացնում հանրության ակնկալիքները իր տված իշխանափոխության խոստումները եւ դարձել է ավելի թույլ, հարմարվող ընդդիմություն: Եթե նույնիսկ այս քննադատությունների մեջ ռազցիոնալ հատիկ կա, ապա այդ ուժերը չէ, որ պետք է քննադատեն նրանց: Պատերազմից հետո ութ-ինը ամիս շարունակ այսօրվա խորհրդարանականները փորձեցին միասնական օրակարգ ձեւավորել, որի դեպքում իշխանափոխությանն այլընտրանք չէր մնա, բայց եղավ այն, ինչ եղավ: Հիմա ընթրիքից հետո մանանեխ հարկավոր չէ:

Անի Սահակյան
 

դիտվել է 4811 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am