Լավ չես ապրի, Պողո՛ս ջան․ ռեկորդային պետական պարտք

 Կառավարությունը սեպտեմբերի վերջին նիստում հավանության տվեց 2022թ. Պետական բյուջեի նախագծին, որը գալիք տարվա համար ՀՀ շարքային քաղաքացուն ավելի լավ կյանք, քան այս տարի էր, չի խոստանում։ Սոցիալական միակ նկատելի ձեռքբերումը երրորդ և ավելի երեխայի համար ամսական 50 հազար դրամ նպաստի տրամադրումն է՝ մինչև երեխայի 6 տարին լրանալը։

Ըստ բյուջե 2022-ի՝ պետության ծախսերը կկազմեն 2 տրիլիոն 188 միլիարդ դրամ կամ որ նույնն է՝ ավելի քան 4 միլիարդ 483 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 2021թ. պետբյուջեից ավելի է 338 միլիարդ դրամով։ Եկամուտները, եթե իհարկե հաջողվի նախագիծն իրականացնել, կկազմեն 1 տրիլիոն 946 միլիարդ դրամ։ Դեֆիցիտը կկազմի 242 միլիարդ դրամ կամ գրեթե կես միլիարդ դոլար, որը պետք է լրացվի պետական պարտքի ավելացման հաշվին։

2022թ. պետբյուջեի մասին օրենքի նախագծով՝ գործադիրը մտադիր է պարտք վերցնել միայն ներքին՝ հայաստանյան աղբյուրներից՝ ի տարբերություն նախորդ տարիների, երբ դեֆիցիտը փակվում էր հիմնականում արտաքին պարտքի մեծացման հաշվին։ «2022 թվականի բյուջեն հենվում է 3 հիմնական առաջնահերթությունների վրա: Առաջինը՝ անվտանգության համակարգի բարեփոխում, երկրորդը՝ ենթակառուցվածքների զարգացում, երրորդը՝ կրթության և գիտության արդիականացում: Մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության ապահովմանը, առանց որի հնարավոր չի լինի իրագործել երկարաժամկետ զարգացման նպատակները»,- կառավարություն նիստում նշել է Փաշինյանը։

2022թ. պետբյուջեով՝ նախատեսվում է Պաշտպանության նախարարությանը հատկացնել 345,4 միլիարդ դրամ կամ այսօրվա փոխարժեքով ավելի քան 707 միլիոն դոլար, ինչը 10,8 տոկոսով ավելի է այս տարվա ռազմական բյուջեից։ Ոստիկանության գալիք տարվա ծախսերը կկազմեն 66,5 միլիարդ դրամ կամ 2,9 տոկոսով ավելի, քան այս տարի։ 2021թ. համեմատ՝ էապես՝ 22,7 տոկոսով աճելու են Ազգային անվտանգության ծառայությանը հատկացումները, որոնք կկազմեն 42,6 միլիարդ դրամ։ Ռազմարդյունաբերության ոլորտում գիտատեխնիկական հետազոտությունների համար գալիք տարի կհատկացվի 5,2 միլիարդ դրամ, ինչը 15,5 տոկոսով ավելի է այս տարվա հատկացումից։ Ըստ նախագծի՝ գիտության ֆինանսավորումը, 2021թ. համեմատ, կաճի գրեթե 83 տոկոսով՝ կազմելով 25,1 միլիարդ դրամ։

Ներկայացնելով բյուջետային ցուցանիշները՝ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է նաև, որ ենթակառուցվածքների եւ տարածքային զարգացմանն ուղղված ծրագրերին բյուջեով նախատեսված հատկացումները կկազմեն 278,6 մլրդ դրամ, ինչը, նախորդ տարվա հաստատված ֆինանսավորման համեմատությամբ, ավելի է 31,6 տոկոսով։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներին հատկացվող ֆինանսավորումը կկազմի 223,3 մլրդ դրամ, ինչը, նախորդ տարվա համեմատությամբ, ավելի է 27,4 տոկոսով։ Սոցիալական ապահովության ծրագրերին հատկացվող ֆինանսավորումը սահմանված է 579,9 մլրդ դրամի չափով, որը 2021թ․ բյուջեով հաստատված գումարը գերազանցում է 15,1 տոկոսով։

2022-ի վերջին արտաքին պարտքը կգերազանցի Համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը՝ կազմելով ՀՆԱ-ի շուրջ 62 տոկոսը։ Սա պետական պարտքի աննախադեպ բարձր, ռեկորդային ցուցանիշ է։ Գալիք տարվա պետական բյուջեին կանդրադառնանք նաև հետագա հրապարակումներում։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 4487 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am