300 հազար դրամից ավել կանխիկ ծախսեր չեք անելու․ քյաշ փողերի վերջն ուզում են տալ

 

2022 թ. հունվարի 1-ից 300 հազար դրամը գերազանցող գործարքներն իրականացվելու են բացառապես անկանխիկ եղանակով։ Այս նորմը չպահպանելու համար սահմանվել են տուգանքներ։
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ «պետք է ամեն ինչ անել Հայաստանում կանխիկի շրջանառությունը նվազագույնի հասցնելու համար»։ Նա կարևորել է հատկապես փոփոխությունների «հակակոռուպցիոն իմաստը»:

Այդ նպատակով կառավարությունը հավանություն է տվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» եւ հարակից մի շարք օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Կառավարության կողմից հավանության արժանացած "Անկանխիկ գործառնությունների մասին" օրենքի նախագիծը սակայն ունի մի շարք խնդրահարույց դրույթներ։
Դիցուք, օրինակ առողջապահության ոլորտում։ Գաղտնիք չէ, որ մարդիկ հաճախ տարբեր ճանապարհներով, այդ թվում նաև հարազատներից ու ծանթներից վերցրած պարտքներով կամ աջակցությամբ մի կերպ կարողանում են վճարել հիվանդանոցներին։ Հայաստանում այսօր արդեն միջին ծանրության ցանկացած բուժական ծառայություն 300 հազար դրամից թանկ արժի։ Ստացվում է, որ հիվանդը պարտավոր է վճարումը կատարել անկանխիկ եղանակով։ Առձեռն վճարելու դեպքում հիվանդանոցը, որպես իրավաբանական անձ կարող է խնդիր ունենալ, հետևաբար հիվանդները արհեստական քաշքշուկի առաջ են կանգնելու։

«Անկանխիկ գործարք նշանակում է հետագծելի գործարք: Գործարքների հետագծելիությունը մեզ համար պետական բյուջեի եկամուտներն ապահովելու առումով նույնպես լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում, որովհետեւ այս պարագայում հարկերից խուսափելը, շրջանցելը ավելի դժվար է դառնում եւ վարչարարությունն ավելի հեշտ է դառնում: Անկանխիկի շրջանառությունն, իհարկե, էականորեն մեծացնում է նաեւ պետական ֆինանսների օգտագործման արդյունավետությունը»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նախագծի հիմնավորման՝ սահմանափակումներ են դրվել կանխիկ միջոցների ծախսային եւ եկամտային մասերի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանափակման պետք է ենթարկվեն հնարավոր խոշոր գործարքները: Ընդ որում՝ այդ սահմանափակումները կրում են աստիճանակարգային բնույթ:

Բազմաթիվ ոլորտներում անկանխիկ վճարների պարտադիր պահանջը խոչընդոտում է քաղաքացիներին ստանալ որակյալ և պատշաճ սպասարկում։

Գաղտնիք չէ, որ Հայաստանը նաև արտաքին դրամական տրանսֆերներ է ստանում տարբեր երկրներից։ Խոշոր հաշվով, եթե այդ գումարները սպառվում են Հայաստանում, կնշանակի դրանք այս կամ այն կերպ նպաստում են բյուջետային մուտքերի ձևավորմանը։ Դիցուք, եթե քաղաքացին արտասահմանից իրեն ուղարկված գումարները ծախսում է որևէ ռեստորանում, կամ հագուստ և կենցաղային իրեր է գնում, ապա նպաստում է նաև բյուջեի մուտքերի ավելացմանը, քանի որ ձեռքբերված ապրանքի գնի մեջ հաշվարկված է նաև ավելացված արժեքի հարկ։ Բայց, փաստորեն, այսքանը չի բավարարում պետությանը։
Կառավարությունը պատրաստվում է պարտադրել անկանխիկ գործարքներ և դրանից հրաժարվելու դեպքում պատրաստվում է պատիժներ կիրառել։

Սա կարող է բերել նրան, որ մի շարք միջին մեծության ծախսեր կարող են արատահոսել դեպի հարևան երկրներ, օրինակ, Վրաստան։

 Հայկ Դավթյան

 

դիտվել է 6914 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am