Էրդողանի պատասխանը Պուտինի հետ ծանր հանդիպմանը. Նա գնում է Ֆիզուլիի օդանավակայանի բացմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մասնակցելու է Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացմանը։ Այդ մասին «Haber Global»-ի հետ հարցազրույցում ասել է Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Օդանավակայանը Ադրբեջանը սկսել է կառուցել ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո։ Շինարարությանը մասնակցում են թուրքական ընկերություններ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև գալիք ձմեռը։ Այս ամսվա սկզբին կատարվել են առաջին փորձնական թռիչքները։

Այս տեղեկատվության սփռումն, իհարկե, ուշագրավ է հատկապես այնքանով, որքանով դա դուրս է գալիս Պուտին-Էրդողան բանակցություններից ժամեր անց: Էրդողանն իր գործողություններով է ցանկանում ցույց տալ, թե ով է «տերը» Ադրբեջանում՝ «հայերից ազատագրված» տարածքներում:

Նշանակում է, երեկ Սոչիում ռուս-թուրքական բանակցությունները բավական ծանր են եղել: Դա վկայում է նաև այն փաստը, որ երեկ բանակցություններից հետո Պուտինն ու Էրդողանը դուրս չեկան մամուլի առջև, հանդես չեկան որևէ հայտարարությամբ, ավելին, թեև նախօրոք հենց Էրդողանի մակարդակով ասվել էր, որ կարևոր որոշումներ ընդունվելու Սոչիում՝ ռուս-թուրքական բանակցությունների արդյունքում՝ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ:

Սոչիում գրեթե երեք ժամ տևած ռուս-թուրքական բանակցություններում առայժմ հայտնի է, որ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգում էին ոչ միայն երկկողմ հարաբերություններին, Սիրիային վերաբերող հարցեր, այլև հետպատերազմյան իրավիճակը Հարավային Կովկասում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ճանապարհելիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, թե բանակցությունները շատ արդյունավետ էին և բովանդակալից:

Այցից առաջ Էրդողանը հրապարակավ նշել էր, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը՝ ընդգծելով, որ առաջընթացի համար Հայաստանը պետք է տեսանելի քայլեր ձեռնարկի «Զանգեզուրյան միջանցքի» բացման ուղղությամբ։ Ընդունելով հյուրին՝ Ռուսաստանի նախագահն, ի դեպ, չի արտաբերել Լեռնային Ղարաբաղի անունը։ Խոսելով Աղդամում տեղակայված, հրադադարի պահպանմանը հետևող ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի մասին՝ մասնավորապես, Վլադիմիր Պուտինն այն ներկայացրել է որպես կենտրոն, որը տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանին։ «Արդյունավետ գործում է կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը՝ հայ-ադրբեջանական սահմանին», - ասել է Պուտինը։ Նա Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է, թե այդ կենտրոնի ակտիվ գործունեությունը կայունության և հակամարտող կողմերի հնարավոր հաշտեցման լրջագույն երաշխիք է:

Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը սկսելիս Ռուսաստանի նախագահն ընդգծել էր, թե երկկողմ բանակցությունները երբեմն բարդ են անցնում, սակայն միշտ հաջողվում է դրական լուծումներ գտնել։ «Բանակցությունները հեշտ չեն լինելու, բայց հաստատ՝ դրական արդյունքով։ Կառույցները սովորել են գտնել փոխզիջումային տարբերակներ», - ասել է Պուտինը։

Ինչ վերաբերում է ռուս-թուրքական բազմաբովանդակ հարաբերություններին, ապա ըստ Պուտինի՝ դրանք ակտիվ զարգանում են: Պուտինը նշել է, որ ռուս-թուրքական բազմաբովանդակ հարաբերություններն ակտիվ զարգանում են՝ չնայած համավարակի։ Այսպես՝ ռուսական ներդրումները թուրքական տնտեսությունում այսօր կազմում են շուրջ վեցուկես միլիարդ դոլար, երկու երկրները հավակնոտ մի շարք համատեղ ծրագրեր են իրականացնում՝ «Ակկույու» ատոմակայանի կառուցումը, որի առաջին բլոկը, Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով, կսկսի գործել արդեն եկող տարի, «Թուրքական հոսք» գազատարը, որին Պուտինն էր հատուկ անդրադարձել։

Թուրքիայի նախագահը բանակցություններին կարևորել է նաև համագործակցությունը միջազգային ասպարեզում՝ շեշտելով, թե խաղաղությունը Սիրիայում կախված է Ռուսաստանից և Թուրքիայից։ Բանակցությունները դեմ առ դեմ ձևաչափով էին, բացի նախագահներից ներկա էին միայն թարգմանիչները։ Բանակցություններից հետո էլ երկու երկրների ղեկավարները պետք շարունակել են շփումը աշխատանքային ճաշի ժամանակ։ Բանակցությունների հիմնական հարցը, ըստ պաշտոնյաների, սիրիական Իդլիբում ստեղծված իրավիճակն է, որի շուրջ Անկարան ու Մոսկվան լուրջ տարաձայնություններ ունեն։

Bloomberg-ը երեկ հայտնել, թե Էրդողանը մտադիր է Վլադիմիր Պուտինից օգնություն խնդրել՝ Սիրիայում քրդական ինքնապաշտպանական ջոկատներին մեկուսացնելու համար։ Ըստ այդ աղբյուրների՝ Անկարան պահանջում է Կրեմլից՝ կյանքի կոչել տարիներ առաջ՝ դեռ 2019-ին, ձեռք բերված ռուս-թուրքական գործարքը, որի համաձայն քուրդ զինյալները պետք է հեռանան Թուրքիայի հետ սահմանակից Մանբիջ և Թել Ռիֆյաթ քաղաքներից, գրել է Bloomberg-ը։

Այն, որ կողմերը տարաձայնություններ ունեն, չեն թաքցնում ո՛չ Անկարայում, ո՛չ Մոսկվայում։ Դրանցից մեկն էլ Ղրիմի բռնակցումն է, որի շուրջ վերջին շաբաթներին թուրքական կողմը գնալով ավելի ու ավելի կոշտ հայտարարություններ է տարածում։ Մյուս կողմից, թե' պաշտոնական Մոսկվան, թե' Անկարան հավաստիացնում են, որ Էրդողանն ու Պուտինը կկարողանան գտնել բոլոր հարցերի պատասխանները, ինչպես նախկինում։ Պաշտոնական Մոսկվան պարբերաբար ընդգծում է՝ ռուս-թուրքական հարաբերությունները շատ հարուստ են և բազմաբովանդակ։ Էրդողանն էլ ավելի վաղ հայտարարել էր՝ մտադիր է Պուտինի հետ բանակցություններում շատ կարևոր որոշում կայացնել։ Թե կոնկրետ ինչ որոշման մասին է խոսքը, Էրդողանը չէր մանրամասնել։ Վերլուծաբանները գրում են, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, ռուսական սպառազինության ձեռք բերման շուրջ նոր համաձայնագրի մասին է։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3712 անգամ
Լրահոս
Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am