Նախարար. Արմեն Չարչյանի դեպքում խոսք անգամ լինել չի կարող խոշտանգումների մասին (video)
Ես պաշտոնն զբաղեցնելուս առաջին օրվանից հատուկ հոգածությամբ եմ վերաբերվել ոչ միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին, այլեւ բոլոր ազատազրկված մարդկանց, որոնք առողջական խնդիրներ ունեն։ Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
«Իսկ Չարչյանի դեպքում, հաշվի առնելով նրա քաղաքական թիմի անհանգստությունը, նա արժանացել է հատուկ ուշադրության։ Այս դեպքում չի կարող խոսք անգամ լինել խոշտանգումների դրսեւորումների մասին։ Ես ամեն օր հաշվետվություն եմ ստանում նրա մասին»,- ավելացրեց նա՝ հավաստիացնելով, որ համաձայն վերջին հաշվետվությունների՝ Չարչյանին ոչինչ չի սպառնում։
