Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ) ձերբակալված է (video)
«Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը, որն առավել հայտնի է «Պատրոն Դավիթ» մականվամբ, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողներին ասաց նրա փաստաբան Արմեն Հարությունյանը։
Նշենք, որ այս պահին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոնի նստավայրում, քննվում է Գալստյանին կալանավորելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
