Թեստավորման անվան տակ թալանել են հասարակ ժողովրդին. ՀՅԴ-ականները Կառավարության դիմաց են (video)
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամները կառավարության շենքի մոտ փորձեցին հանդիպել ՀՀ առողջապահության նախարարին և ներկայացնել իրենց պահանջը, քանի որ նախարարի աշխատասենյակում իրենց չեն ընդունում:
Նախարարին նրանք ուզում են ասել, որ եթե թեստավորման ինքնարժեքը 2000 դրամ է և պետությունը պարտադրում է մարդկանց թեստավորվել կամ պատվաստվել, ապա պետությունը պարտավոր է այդ ծախսերը հոգալ ինքը։
