Բաց թողնված պահը. ինչ է սպասվում Դավիթ Տոնոյանին

ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացնում Պաշտպանության նախարարության նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում։ Հայտնի է, որ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ձերբակալվել է, դատարանն առաջիկա ժամերին կքննի նրա կալանքի հարցը։

Ըստ հրապարակումների, խուզարկությունները կապված են անորակ հրթիռների քրեական գործի հետ։ Օրերս ԱԱԾ-ն հաղորդեց, որ այդ գործով ձերբակալված Զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող բարձրաստիճան զինվորականը տեղյակ է եղել, որ դեռ 2011-ին մատակարար ընկերություններից մեկը ներմուծել է հրթիռներ, որոնց ժամկետներն անցած են եղել, սակայն սա չի խանգարել զինվորականին գնել անորակ հրթիռները, որոնց համար պետբյուջեից վճարվել է 4,7 միլիոն դոլար։ Այս հրթիռները 44-օրյա պատերազմում հնարավոր չի եղել կիրառել, հաղորդել էր ԱԱԾ-ն ու հավելել՝ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի օգտագործվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել։
ԱԱԾ-ն չի մանրամասնում, թե որ բարձրաստիճան զինվորականի մասին է խոսքը։ 2009-ից մինչև 2019-ը ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը։
Եւ չնայած Նիկոլ Փաշինյանն ու իր փիառ կամպանիան փորձում էին պատերազմի պարտության հերթական դրվագի պատասխանատվությունը դնել նախկինների վրա, սակայն օրերս հայտնի դարձավ, որ իրականում այդ առքուվաճառքի գործարքը կատարվել է ոչ թե 2011-ին, այլ 2018-ի աշնանը հայտնի իրադարձություններից հետո։
2011 թվականին ՀՀ է ներկրվել սպառազինություն, որը այդպես էլ չի համալրել ԶՈՒ զինանոցը, այլ ի պահ է տրվել։ Եւ միայն թավշյա հեղափոխությունից հետո է կայացել այս խայտառակ գործարքը։
Ընդ որում՝ կյանքի է կոչել իշխանությունների սրտի զենքի մատակարար Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի կողմից։ Վերջինս եւս ձերբակալվել է Դավիթ Տոնոյանի հետ։ Հիշեցնենք, որ Պատրոն Դավիթի եւ Նիկոլ Փաշինյանի հանցավոր համագործակցության մասին հայտնի դարձավ դեռեւս պատերազմից առաջ։ Սերժ Սարգսյանի հայտնի մերձավորներից մեկը հայտարարեց, որ Փաշինյանը Պատրոն Դավիթի հետ Հայաստանը ներքաշել է զենքի միջազգային սեւ շուկա։ Պատերազմից հետո Պատրոն Դավիթին գնումների մատակարարման հայտնի գործերով ձերբակալեցին, կարճ ժամանակ անց ազատ արձակեցին՝ ցույց տալով, որ իրական նպատակը հետպատերազմական շոուն էր, հանրության աչքին թոզ փչոցին։ Հիմա էլ նույն սցենարով գործընթաց են սկսել պատերազմի պարտության գլխավոր մեղավոր-պատասխանատուներից մեկի՝ Դավիթ Տոնոյանի նկատմամբ, բայց ոչ թե այդ դրվագներով, այլ տարիներ առաջ անորակ զենք գնելու հարցով, ինչը եւս հուշում է, որ նպատակը շոու սարքելն է եւ այդ աղմուկի տակ քողարկելը հայ-թուրքական օրակարգի ըստ էության հերթական վտանգավոր համաձայնությունը, որի մասին, անշուշտ, կլսենք ավելի ուշ։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իր օրակարգն իրականություն դարձնելու համար չի խնայելու ոչինչ եւ ոչ մեկին եւ ցանկացածին օգտագործելու է ըստ նպատակահարմարության եւ որեւէ մեկը չի կարող ընդվզել նրա խեղկատակությունների դեմ, քանի որ ընդվզելու եւ պարտության թիվ մեկ մեղավորին պատասխանատվության ենթարկելու պատեհ պահը բաց են թողել։ ՊՆ գեներալիտետից ու բարձրաստիճան պաշտոնյաներից միայն Մովսես Հակոբյանը առանց վախենալու խոսեց Փաշինյանի թույլ տված հանցանքների մասին, իսկ մյուսները չցանկացան դուրս գալ իրենց կոմֆորտի զոնայից, ուստի թող պատրաստ լինեն, որ իրենց ետեւից էլ են գնալու, խոսքը Օնիկ Գասպարյանի, Տիրան Խաչատրյանի եւ այլոց մասին է։

Անի Սահակյան

դիտվել է 2702 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am