Նիկոլի ջրված խոստումը․ թանկացման տոկոսը հայտնի է, կորուստների նվազեցման տոկոսը՝ գաղտնի


Նիկոլ Փաշինյանի խոստացած լուսավոր ապագայի համատեքստում հունվարի 1-ից ջրի գինը կթանկանա։ «Վեոլիա ջուրը» արդեն իսկ հայտ է ներկայացրել հանձնաժողովին՝ առաջարկելով ջրի սակագինը գործող 188 դրամի փոխարեն սահմանել 224 դրամ: Այսինքն՝ 1 խորանարդ մետր ջրի սակագինը կբարձրանա 43.7 դրամով։
«2022 թվականի համար արդեն իսկ ջրի բազիսային գինը, դեռեւս հաշվի չառած գնաճը, ջրի ծավալների փոփոխությունը, էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը, 214 դրամ է: Այսինքն այդտեղ արդեն իսկ ունենք 34 դրամի ավելացում: Հայտը մուտք է եղել օգոստոսի սկզբներին, հիմա իրականացվում է մոնիտորինգ:
Նաև քննարկում ենք վարձակալության պայմանագրի սցենարում փոփոխությունների հնարավորությունը: Բանակցում ենք «Վեոլիա ջրի» հետ առաջիկա 10 տարում հաստատուն գնային քաղաքականություն ունենալու համար: Այսինքն կունենանք հաստատուն որոշակի գին 10 տարվա համար: Հիմա այդ թվի շուրջ ենք բանակցում»,- հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Նա նաեւ տեղեկացրել է, որ անապահով խավը ներկայացնող շուրջ 100 հազար բաժանորդի համար սակագինը չի բարձրանա։ Թանկացումը սակայն կտարածվի սպառողական լայն շրջանակի վրա։
Լրագրողներից մեկը հիշեցրել է, որ 2019 թ-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանավորվել են, որ մինչեւ 2024 թվականը ջրի սակագինը չի բարձրանա: Գարեգին Բաղրամյանն այս առանչությամբ ասել է, թե իրենք կարող էին մինչեւ 2035 թվական էլ չբարձրացնել ջրի սակագինը՝ Ղ գումարները չվճարելով: Օրինակ, կառավարությունը կարող է գումարները չպահանջել կամ նվազեցնել։
Լրագրողներից մեկը հիշեցրել է, որ 2019-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «վեոլիա ջուր» ընկերության հետ պայմանավորվել են, որ մինչեւ 2024 թվականը ջրի սակագինը չի բարձրանա: Գարեգին Բաղրամյանն ի պատասխան ասաց. «Մենք կարող ենք մինչեւ 2035 թվական էլ չբարձրացնել ջրի սակագինը՝ համապատասխան վարձակալության գումարները չվճարելով: Կարող է կառավարությունը չպահանջել այդ գումարները կամ նվազեցնել, փոխարենը հնարավոր կլիներ սակագինը թողնել անփոփոխ>>,- ասել է նա: Ըստ նրա՝ այժմյան 188 դրամ սակագինը երեք տարի չի փոխվել համապատասխան չափով վարձակալության վճարների նվազեցման, այսինքն՝ պետական բյուջեի հաշվին:
Հիմա առաջարկվում է առանց բյուջեի նվազեցման՝ բարձրացնել սակագինը՝ տարիների մեջ տեղաբաշխում անելով։ Ակնկալվում է, որ արդեն 2026 թվականից տեղի կունենա ջրի սակագնի նվազում։
Հատկանշական է սակայն, որ բարձրացման մասին խոսելիս և դրա անհրաժշտությունը հիմնավորելիս ՀԾՀ նախագահը բառ անգամ չի ասել այն մասին, թե բարձրացման արդյունքում քանի տոկոսով են կրճատվելու ջրի կորուստները, որոնք տարբեր հաշվարկներով մոտ 70 տոկոս են կազմում։ Ընդ որում կորուստների նվազեցումը Վիոլա ջուր ընկերության պայմանագրային պարտավորությունն է։
Ջուրն ազգային հարստություն է և 70 տոկոս գերկորուստների պայմաններում անհնար է հաշվարկել դրա օպտիմալ մատակարարման սակագինը։ Ավելին, որևէ հաշվարկով հիմնավորված չէ կորուստների նվազեցման կարևորությունը։

Ինչպես կասեր դասականը՝ սա Նիկոլի թիվն է, րի թանկացման տոկոսը հայտնի է, կորուստների նվազեցման տոկոսը՝ գաղտնի։

Հայկ Դավթյան

դիտվել է 1989 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am