Արման Թաթոյանը՝ «Սասնա ծռերի» անդամներին ծեծելու մասին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, այսօր անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանին և մյուսներին երեկ դատարանի նկուղում ծեծելու մասին լուրերին, նշեց, որ գիշերվանից՝ լուրերը շրջանառվելուց հետո, հանձնարարել է զբաղվել այս հարցով: «Փաստաբաններից մենք հաղորդումներ ունենք այդ բռնության գործադրման հետ կապված տեղեկությունների վերաբերյալ, և դրանց հիման վրա, գիշերվանից սկսած՝ ես հանձնարարել էի, որպեսզի իրականացնեն այցերը։ Հիմա նոր իրենք ավարտում էին, ես վերադառնամ, քննարկումը կլինի, կասեմ: Ես ի պշատոնե Մարդու իրավունքների պաշտպանն եմ և պարտավոր եմ օրենքով պաշտպանել։ Օրենքը պահանջում է քննարկման ընթացակարգի արդյունքում տալ գնահատական, ես չեմ կարող հիմա խախտել օրենքի պահանջը»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:
