Բիզնեսը զերծ կպահեն անհարկի տեսչական միջամտություններից
ՀՀ կառավարությունը տնտեսավարողների մոտ տեսչական ստուգումների կասեցման ժամանակահատվածը երկարաձգում է մինչ տարեվերջ: «ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը՝ բացառությամբ հարկային ու մաքսային մարմինների, սահմանափակվել են տեսչությունների կողմից իրականացվող ստուգումները: Հաշվի առնելով ՀՀ-ում տեսչական բարեփոխումների շրջանակում այս փուլում իրականացվող օպտիմալացման աշխատանքները, ինչպես նաև տնտեսավարողներին որոշակի ժամանակահատվածով ստուգումների բեռից ազատելու անհրաժեշտությունը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարում են կառավարության հաջորդ նիստին ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ՝ ստուգումների կասեցումը մինչև տարեվերջ երկարաձգելու վերաբերյալ»,- Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Ստուգումների ժամանակավոր կասեցումը նպատակ ունի բիզնեսը զերծ պահել անհարկի տեսչական միջամտություններից:
