Ինչո՞ւ է ջուրը թանկանում, երբ Փաշինյանը խոստանում էր անփոփոխ գին... հարց ՀԾԿՀ նախագահին (video)
Դեռեւս 2019-ին մեկնարկել էր էլեկտրաէներգետիկ համակարգի շուկայի ազատականացման գործընթացը, որը բավական ծավալուն գործընթաց է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Նրա խոսքով, այդ դեպքում էլեկտրաէներգիայի վաճառքը կարելի է իրականացնել մատակարարման լիցենզիաների միջոցով. «Այսինքն ՀԷՑ-ից բացի նաեւ այլ ընկերություններ կարող են ստանալ լիցենզիա եւ ունենալով հնարավորություն էլեկտրոնային հարթակում ձեռք բերել էլեկտրաէներգիա, առանց կարգավորվող գների վաճառել այդ էլեկտրաէներգիան»:
