«Պատերազմում զոհվել է արցախցի 742 զինծառայող, 45–ը անհետ կորած է, սպանվել է 80 քաղաքացիական անձ» (video)
Արցախում պատերազմի հետեւանքով տուժել է 1226 տնտեսվարող սուբյեկտ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում սեպտեմբերի 29-ի աշխատանքային հանդիպման ընթացքում, որը կազմակերպել էր մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովը, ասաց Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։
Ավելին, ինչպես նշեց Ղազարյանը, մշակահողերի 75 տոկոսն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
