Ե՞րբ է ավարտը Նիկոլի բերած համազգային աղետի ու խայտառակության. Դավիթ Ջամալյան (video)
Մեր հազարավոր հայրենակիցների արյան մեղքը կրող այս թրքացածների խունտան շարունակում է ընթանալ այն ուղենիշով, որը նրան տվել են իրեն իշխանության բերողները, այն է՝ Հայաստանն ամեն կերպ ինտեգրել թուրքական պրոյեկտին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
«Այն ինչ կատարվեց մեկ տարի առաջ ոչ միայն մեծագույն ողբերգություն էր հայերի համար, այլ նաեւ սա մի սարսափելի վտանգավոր խաղ է դաշնակից Ռուսաստանի եւ բարեկամ Իրանի դեմ ուղղված»:
