«Հավատալու չի, որ էլ չկաս, ախպերս... ». ընկերները՝ Հայկոյի մասին
Այսօր կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Հայկոն։
Սիրված երաժիշտի ընկերները սոցիալական ցացներում հրապարակումներ են արել նրա մասին։
«Հայկոս, բարի ճանապարհ Վերեւ»,- գրել է երգահան Ավետ Բարսեղյանը։
«Հավատալու չի, որ էլ չկաս, ախպերս... Լույսերի մեջ մնաս, Հայկո ջան»,- գրել է դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը։
«Հայկո ջան.....Ախպեր ջան.... Ճանապարհդ թող հանգիստ լինի դեպի Վերև....»,- գրել է Արա Մարտիրոսյանը։
