Ներիշխանական սկանդալ է հասունանում

Անցած շաբաթ Արցախի գլխավոր դատախազությունը հայտնեց, որ մի քանի հյուրանոց խարդախությամբ պետությունից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:

«ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ԱՀ տարածքային կառավարման նախարարության և առևտրային կազմակերպություն հանդիսացող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված` ԱՀ տեղահանված քաղաքացիներին հիշյալ ընկերությանը պատկանող հյուրատանը տեղավորելու տեսքով արտահայտված ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա 2020թ․ նոյեմբեր ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրերով նախատեսված` իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող պաշտոնական փաստաթղթերում ներկայացվել են կեղծ տեղեկություններ մատուցված ծառայության չափի` տեղահանված բնակիչների քանակի մասին, որի միջոցով պետությունից խարդախությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափ կազմող ընդհանուր 15.364.800 դրամ գումար», ասվում էր սեպտեմբեր 20-ին տարածած հաղորդագրությամբ: Դրանից մի քանի օր առաջ էլ ԱՀ դատախազությունը հայտնել էր նմանատիպ մեկ այլ խարդախության մասին, որով պետությունից հափշտակվել էր 19,5 մլն դրամ գումար:

Խարդախությա հատկանիշներով քրեական գործ է հարուցվե եւ ըստ հաղորդագրության՝ նախաքննությունը պարզել է, որ թվեր են ուռճառվել տեղահանվածների եւ պետական բյուջեից գումար կորզել:
Հիշեցնենք, որ տարածքային կառավարման նախարարը ոչ վաղ անցյալում ընդդիմադիր գործիչ Հայկ Խանումյանն է, որն այդ պաշտոնում նշանակվեց պատերազմից հետո, նա եւ Մանե Թանդիլյանը Նիկոլ Փաշինյանի հրահանգով նշանակվեցին, քանի որ Արցախում ներկայացնում են սորոսական թեւը: Փաստացի կոռուպցիոն այս սկանդալը ուղղակիորե առնչվում է Հայկ Խանումյանին, որի մասին վերջին օրերի մամուլում եւս հրապարակումներ եղան, որ Խանումյանի խորհրդականն է անմիջապես համակարգել տեղահանվածեր տեղավորման խնդիրը, հետեւաբար չէր կարող Խանումյանն այդ մասին տեղյակ չլիներ, եթե չասենք, որ նրա հովանավորչությամբ է կոռուպցիոն սխեման գործել: Ճիշտ այնպես, ինչպես Արայիկ Հարությունյանի իմացությամբ ու թողտվությամբ է դատախազությունը գործընթաց սկսել տվյալ նախարարության դեմ եւ հանրայնացրել այդ ամենը:

Հավանաբար Արայիկ Հարությունյանը զարմացել է, որ իրենից կոռուպցիոներն էլ կա, որը կարող է իրեն թույլ տալ անգամ տեղահանվածների հաշվին գումար աշխատել, այն դեպքում, երբ պատերազմից հետո Արցախում հազարավոր խնդիրներ կան…Ու որոշել է ծածկադմփոց չանել իր կողմից նշանակված նախարարի գործողությունները:
Բայց  սեպտեմբերի 28-ին, նա խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում ըստ տարբեր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քննարկվել է նաեւ այդ հարցը եւ հրահանգել է հնարավորինս անաղմուկ տանել գործընթացը, որովհետեւ Հայաստանից նման հրահանգ է ստացել:
Բայց ինչպես ասում են՝ ջինը շշից դուրս է եկել , Խանումյանն արդեն սկանդալի կենտրոնում է, ով իր հերթին իրավապահ մարմիններին մեղադրում է զրպարտչական նյութեր տարածելու մեջ, նախարարությունը պատասխան հաղորդագրությամբ «դեղին մամուլ» բնորոշեց դատախազությանն ու քննչական մարմնին: Ինչպես կավարտվի կոռուպցիոն այս սկանդալը, առաջիկայում ըստ էության պարզ կդառնա, սակայն եթե Արայիկ Հարությունյանը Փաշինյանի մոտ նախագահ չաշխատեր, հիմա առնվազն պետք է դադարեցներ Խանումյանի լիազորությունները՝ նախքննական մարմնի վրա նշոմներ չգործադրելու, այն է՝ պաշտոնական լիազորությունները չչարաշահելու նկատառումով:

Անի Սահակյան

դիտվել է 4995 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am