Ինչպես չկզել թրքահպատակների առաջ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հինգերորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, եթե ընդդիմությունը ևս մեկ անգամ առաջադրի նույն թեկնածուին, ապա հանձնաժողովը ՔՊ-ին կառաջարկի ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն անել և ֆիքսել, որ եթե նույն անձը երկու անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունն առաջադրում է նոր թեկնածու:
Հիշեցնենք, որ երկու ամսվա ընթացքում սույն հանձնաժողովում միակ հարցը, որ ամեն անգամ քննարկվում է, և եզրակացության չեն հանգում, դարձել է պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը: Երկու ամսվա ընթացքում պաշտպանության հանձնաժողովում օրակարգ չի բերվել պաշտպանական, անվտանգային բնույթի որևէ նախագիծ, որևէ օրենսդրական նախաձեռնություն

Շուրջ մեկ ամիս է թեման լրատվամիջոցների ուշադրության տիրույթում է: Մեկ անգամ եւս հիշեցնենք, որ իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը Ղազինյանի նկատմամբ կատարում է Նիկոլ Փաշինյանի անձնական հրահանգը՝ այն է՝ պատժել նրան եւ չընտրել թեկուզ ձեւական այս պաշտոնում : Քանի որ Ղազինյանը հանդգնել է խորհրդարանում տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքի ժամանակ շիշը նետել իր՝ Փաշինյանի ուղղությամբ: Թեպետ ընդդիմադիր պատգամավորը հանգամանալից արդարացավ, որ միտումնավոր չի արել, շիշը նետել է այն ուղղությամբ, որտեղից եկել է իր կողմը, սակայն Փաշինյանն ու թիմակիցներն աննկուն են եւ ինչպես նշեցինք հինգերորդ անգամ մերժեցին Ղազինյանի թեկնածությունը, հինգերորդ նիստի ընթացքում եւս շշի թեման չշրջանցվեց՝ ցույց տալով Ղազինյանին մերժելու իրական դրդաատճառները: Չնայած որ իշխանական պատգամավորները չեն խոստովանում բացահայտ եւ տարբեր պատճառաբանություններ են ներկայացնում՝ Ղազինյանի բանակում չծառայելու փաստից սկսած վերջացրած ֆեյսբուքյան գրառումներ:

Եթե իշխանության առումով ամեն ինչ պարզ է, այս մարդիկ պետության անվտանգային խնդիրներից առավել կարեւորում են մեկ մարդու՝ իրենց հոգեւոր հովվի ցանկությունները ու մնացյալ խնդիրները ստորադասում դրան, ապա անհասկանալի է ընդդիմադիր խմբակցության՝ պաշտոնի նկատմամբ նման մոլուցքը: Իհարկե, ընդդիմությունը հայտարարում է, թե Ղազինյանի թեկնածությունը չփոխելը սկզբունքային խնդիր է, չեն տրվում իշխանական խաղի կանոններին, սակայն սա այն հարցը չէ, որտեղ պետք է սկզբունքների ու գաղափարների պայքար տանել, հատկապես, երբ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը փաստացի որեւէ արտոնություն, դիրքային առավելություն չի շնորհելու ընդդիմադիրներին, դրանով ընդամենը կատարվելու է Դոնթի բանաձեւի պահանջը: ԱԺ կանոնակարգ օրենքով հանձնաժողովի մեծամասնությունը կարող է ընտրել հանձնաժողովի նախագահի փոխարինողի,որը նրա բացակայության ժամանակ կվարի հանձնաժողովի նիստերը, այսօրվա նիստում այդպես էլ արեցին, ՔՊ-ական Արմեն Խաչատրյանին ընտրեցին դեֆակտո փոխնախագահ: Այնպես որ եթե նույնիսկ Ղազինյանը զբաղեցներ փոխնախագահի պաշտոնը, ապա նախագահի բացակայության դեպքում նիստը վարելու էր Խաչատրյանը: Հետեւաբար հարց է ծագում՝ ինչ իմաստ ունի կզել թուրքահպատակների առջեւ եւ մուրալ այդ պաշտոնը, դառնալ ծաղրի առարկա, երբ նույնիսկ ամենակարկառուն ուսապարկ Վահանգ Ալեքսանյանն է սկսում հեգնել, հիշեցնելով Ղազինյանի՝ նախորդ նիստից հետո արված հայտարարությունը, թե իր համար պատվաբեր չէ դառնալ Անդրանիկ Քոչարյանի տեղակալը: Իշխանական ուսապարկը հետաքրքրվում էր՝ այդ դեպքում ինչու է հինգերոդ անգամ նման ցանկություն հայտնում:
Այսպիսով՝ եթե ընդդիմությունն իսկապես կարծում է, որ այդ պաշտոնը նվաճելը մեծ հաղթանակ է լինելու, չարաչար սխալվում է, պետության առջեւ իրական մարտահրավերները այլ պայքար են պահանջում եւ ընդդիմությունը ժամ առաջ պետք է հանրային մոբիլիզացիայով զբաղվի եւ ընդվզում սկսի:

Անի Սահակյան
 

դիտվել է 2467 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am