Կարեն Կարապետյանը նորից աղբի մասին
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր գործադիրի նիստի ընթացքում հանձարարականներ տվեց «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքի վերաբերյալ: Ինչպես տեղեկացրեց՝ հանրապետության տարածքում փակվել է 1480 աղբանոց, սանիտարական մաքրման աշխատանքները 126 համայնքներում պատվիրակվել են 39 մասնավոր ընկերությունների: «Հանձնարարում եմ՝ առաջինը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարին և ՀՀ մարզպետներին երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի կարգավորման և պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթը, ինչպես նաև աղբավայրերի արտոնագրման չափանիշերը: Երկրորդը՝ ապահովել հուլիսի 29-ին երկրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների իրականացումը: Երրորդը՝ մինչև սույն թվականի դեկտեմբերի 30-ը ձեռնարկել միջոցներ ներկայումս առկա 549 աղբանոցների թիվը կրկնակի կրճատելու ուղղությամբ: Չորրորդը՝ ըստ կառավարության 2017թ. միջոցառումների ծրագրով հաստատված ժամկետների՝ կառավարության աշխատակազմ ներկայացնել Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի՝ կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգերը»,- ասաց նա:
