Տիգրան Խաչատրյանը հայտնել է բյուջեի ձախողման մասին

 

ՀՀ պետական պարտքը կազմում է 4 տրիլիոն 393 մլրդ դրամ, որից 4 տրիլիոն 162 մլրդը կառավարության պարտքի չափն է, իսկ ՝ 231 մլրդը՝ Կենտրանական բանկինը։ Պետության պարտքի կառուցվածքը 2021 թվականի առաջին կիսամյակում քիչ չափով փոխվել է դեպի ներքին պարտք, սակայն միևնույնն է՝ արտաքին պարտքը պարտքի կառուցվածքում շարունակում է մնալ 80 %։
Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2021 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ։ Հատկանշական է, որ 2021 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարողականը ժամանակին չի ներկայացվել, փոխարենը միանգամից ներկայացվել է կիսամյակի հաշվետվությունը։ Թերևս տարվ աառաջին կիսամյակում իշխանությունները խառն էին սպասվող ընտրություններով, այդ պատճառով մոռացել էին նաև բյուջեի մասին։
Տեղի ունեցած խախտումը Տիգրան Խաչատրյանը չի հիմնավորել։ Նրա փոխարեն ՔՊ պատգամավորներից Գևորգ Պապոյանը հայտարարել է, թե օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի քննարկվել ՀՀ պետական բյուջեի կատարողականի առաջին եռամսյակի հաշվետվությունը։
Սուբյեկտիվ պատճառը, թերևս ընտրություններն էին, իսկ օբյեկտիվ իրողությունը առաջին եռամսյակի տնտեսական վատ արդյունքները։

COVID-ի և պատերազմի տնտեսական բացասական հետևանքները շարունակում են դրսևորվել, այս պատճառով էլ 2021 թվականի հունվար-մարտ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է եղել սպասարկման ոլորտի անկմամբ։
«Արդյունաբերության ոլորտում ընդհանուր առմամբ 3,9% անկումը պայմանավորված էր արտադրական արդյունաբերության անկմամբ: Միևնույն ժամանակ, արտադրական արդյունաբերության անկումը պայմանավորված է արտաքին պահանջարկի 7.3% նվազմամբ»,-հայտնել է Տիգրան Խաչատրյանը։
Նա նաև նշել է, թե սկերչական արտադրանքը նվազել է 6.2%-ով, ծխախոտային արտադրանքը ՝ 3.7%-ով, գունավոր մետաղների արտադրությունը՝ 1.8%-ով։
Տիգրան խաչատրյանը հավատացրել է, որ տարվա կեսին, ամեն դեպքում, հնարավոր է եղել ապահովվել է 5 % տնտեսական աճ:

Ըստ ներկայացված առաջին կիսամյակի կատարողականի՝ 2021 թվականի փաստացի եկամուտները կազմել են 790 մլրդ դրամ, ինչը 10,3%-ով կամ 74,2 մլրդ դրամի չափով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:

«Եթե սկզբնական շրջանում նախատեսվում էր, որ կիսամյակում պետք է ունենայինք 698 մլրդ դրամի չափով եկամուտներ, ապա դրանք փաստացի կազմել են 790 մլրդ դրամ՝ չնայած ճշգրտված ծրագրով անգամ 740 էր կանխատեսվում, շեղումը 52 մլրդ դրամ է եղել՝ ճշգրտված ծրագրի նկատմամբ, եւ կատարողականը՝ 107,2%:
Ծախսերը 877 մլրդ դրամ սկզբնապես պլանավորված մակարդակի փոխարեն ճշգրտվել եւ կազմել էին 1 տրլն դրամ, փաստացի կատարվել են 866 մլրդ դրամի չափով ծախսեր, կատարողականը՝ 86,6%: Այնուամենայնիվ, սա նախորդ տարվա 6-ամսյա ժամանակահատվածի համեմատ 13,2%-ով ավել է»,- ասել է նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ դեֆիցիտը եղել է ավելի զուսպ, քան ի սկզբանե պլանավորված էր. «Մենք տարեսկզբից կանխատեսել էինք, որ կիսամյակային դեֆիցիտը պետք է կազմի 179 մլրդ դրամ, ճշգրտված ծրագիրը ենթադրում էր, որ այն պետք է լինի 262, փաստացի կազմել է 75.5»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ այս իրողությունը պայմանավորված է հարկային մուտքերի ավելացմամբ և որոշակի ուղղություններով պլանավորածից քիչ միջոցներ ծախսելու հանգամանքով։
Այլ կերպ ասած՝ Տիգրան Խաչատարյանը հայտարարել է բյուջեի ձախողման մասին, որովհետև եթե նախատեսված միջոցները քիչ են ծախսվել, կնշանակի որոշակի ծրագրեր, որոնք պլանավորված էին և պետք է իրականացվեին, պարզապես չեն կատարվել։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2285 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am