Վարչապետը լուրջ ռիսկեր է տեսնում
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր գործադիրի նիստի ընթացքում հանձարարականներ տվեց դատարանների բեռնաթափման վերաբերյալ: «Դատարանների գործունեության վերաբերյալ մի շարք բողոքներ վերաբերում են դատական գործերի տևողությանը: Պետք է արձանագրել, որ դատական գործերի քննության երկար տևողությունը պայմանավորված է նաև օբյեկտիվ պատճառներով: 2016 թվականի ընթացքում դատարաններում առկա են եղել 133 հազար քաղաքացիական գործեր: Դատարանների նման գերծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում արդարադատության արդյունավետության և մատչելիության տեսակետից»,-ասաց նա: Այնուհետև՝ հանձնարարեց ՀՀ արդարադատության նախարարին վերհանել առկա քաղաքացիական գործերի այն տեսակները, որոնք կազմում են գերակշիռ մասը և ներկայացնել համապատասխան առաջարկություններ և անհրաժեշտության դեպքում հարցը քննարկել շահագրգիռ մարմինների հետ:
