«Համեմատեք Կիպրոսը Լեռնային Ղարաբաղի հետ եւ լաց եղեք»
Բրիտանացի փորձագետ, Հարավային Կովկասի կոնֆլիկտների հարցում մասնագիտացած Թոմաս դե Վաալը Շվեյցարիայում Կիպրոսի խնդրի շուրջ բանակցությունների վերսկսման առիթով անդրադարձել է ԼՂ խնդրին: Համեմատելով երկու գործընթացները՝ դե Վաալը նշել է, որ Կիպրոսի հիմնախնդրի երկու հիմնական կողմերի՝ կղզու հունական եւ թուրքական հատվածների առաջնորդները, պարբերաբար հանդիպում են, միմյանց հետ շփումներում հարգալից լեզու են գործածում, իսկ վերջերս զբոսնում էին Նիկոսիայում, զրուցում միմյանց եւ շրջակայքի մարդկանց հետ, սուրճ էին խմում «կանաչ գծի» երկու կողմերի սրճարաններում: «Համեմատեք սա Լեռնային Ղարաբաղի հետ եւ լաց եղեք: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն անգամ հատուկ բանակցողներ չունեն, նրանք (նախագահները-խմբ.) հանդիպում են լավագույն դեպքում տարին մեկ անգամ, երկար տարիներ են ծախսում՝ քննարկելով ԵԱՀԿ-ի մեկ կամ երկու էջանոց փաստաթղթերը, որեւէ սեփական փաստաթուղթ չեն ստեղծում: Նրանք ոչինչ չեն անում, որպեսզի հանրային բանավեճ խրախուսեն փոխզիջման կամ խաղաղության առավելության մասին: Նրանք սիրում են կշտամբել Մինսկի խմբի համանախագահներին, բայց մոռանում են, որ հենց իրենք են պատասխանատու խաղաղ գործընթացի կառուցման համար: Միջնորդները սոսկ միջնորդում են, եւ հենց կոնֆլիկտի կողմերը պետք է խաղաղություն կնքեն: Ավելին՝ այստեղ
