Սուտի հայրենասերներն ու թուրքի գեներալը

Պատերազմից մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանի ու թիմակիցների պահվածքը հուշում է, որ ոչ միայն դասեր չեն քաղել կատարվածից, այլ երկիրը նոր աղետի են տանում: Եթե անգամ երկրապահ կոչվածներն ու պատերազմի բովով անցած պսեւդոգեներալիտետն է այսօր արդարացնում Փաշինյանի ոճրագործությունը, ապա ամեն ինչ կարելի անշրջելի կորած համարել: Մանավանդ մեր օրերում, երբ Նիկոլ Փաշինյանը գաղտնի բանակցում է Թուրքիայի հետ, խոսում այնտեղից ստացած դրական ազդակների մասին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի հետ գաղտնի բանակցությունների փորձերը վերջում հանգեցրեցին Բաքվի կողմից պատերազմի վերսկսման։ Անգամ ցանկալի չէ մտածել, թե ուր են տանելու Թուրքիայի հետ ներկայիս գաղտնի բանակցությունների փորձերը: Բայց Փաշինյանը դուխով առաջ է տանում իր օրակարգը, քանզի թիկունքին ունի այնպիսի գեներալներ կոչվածներ, որոնք պատրաստ են արդարացնել նրա ցանկացած քայլ,ասենք եթե անգամ Երեւանը հանձնի Բաքվին ու Անկարային, Գագիկ Մելքոնյանը շնչակտուր արդարացնելու է Փաշինյանին: Պաշտպանության նախկին փոխնախարար՝ թիկունքի գծով, Քաղպայմանագրի խմբակցությունում հանգրվանած սույն մարդու մասին դժվար է կռահել գեներալ է հայոց համար, թե ուրիշների: Նա ասում է, թե Նիկոլ Փաշինյանը երիցս ճիշտ է, որ հրապարակավ չի հայտարարում, թե Հադրութն ու Շուշին օպուկացվել են Ադրբեջանի կողմից: Մասնավորապես պատասխանելով լրագրողի հարցին, թե ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանն այդ մասին լռեց, պատերազմի մեկ տարելիցի առիթով Եռաբլուր այցելած Մելքոնյանն ասում է .«Այսինքն, մտածում եք, որ պիտի ասեր, հա՞: Չէ՛, չպետք է ասվեր: Պիտի սուսուփուս քո գործն անես»: «Մենք խոսումենք այն մասին, թե տարիներ հետո ինչ ենք անելու, Էսօր չգնացինք ու Շուշին գրավեցինք,պիտի գա ժամանակը,մենք պիտի կարողանանք զինվել,պրոֆեսիոնալ բանակ ստեղծել: Էդ ժամանակ արդեն, հետագայի խնդիր է, թե ինչ կարղ ենք անել»,- ասում է գեներալի կոչում ունեցող մեկը, ում աչքի առջեւ ոչ միայն բանակը վերազինելու աշխատանքներ չեն տարվում, ոչ միայն Շուշին ու Հադրութը ետ վերցնելու քայլեր չեն արվում, այլ ճիշտ հակառակը՝ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո կոտրեց բանակի ողնաշարը, Գլխավոր շտաբի հետ կատարվածը ոչ ոք չի մոռացվել, ապա բանակի թվակազմը կրճատելու իբր բարեփոխումների ծրագիր է օրակարգ բերվել: Իսկ մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը ՀՀ սուվերեն տարածքից է անգամ հանձնել թշնամուն՝ Գեղարքունիքից ու Սյունիքից, իսկ տավուշյան անկլավներն ու Տիգրանակերտը հերթում են:

Պատերազմի առաջին տարելիցին Նիկոլ Փաշինյանին մաքրագործելու սուրբ աշխատանքին էր նվիրվել նաեւ Սասուն Միքայելյանը, ով պատերազմից հետո իբր թասիբավորվել էր, խզել կապերը Նիկոլ Փաշինյանի հետ: Հարցին՝ ՌԴ նախագահը 44֊-օրյա պատերազմի ժամանակ մի քանի անգամ առաջարկներով է հանդես եկել`դադարեցնելու ռազմական գործողությունները, որոնք բոլորը մերժվել են Նիկոլ Փաշինյանի կողմից. Ինչու, Միքայելյանը փորձել է հեգնել, խոսքի կշիռ հաղորդել. «Հա՞, Ռուսաստանը ուզեցել ա կանգնեցնի, Նիկոլ Փաշինյանը չի ուզել՞»: Սասուն Միքայելյանը կամ անհաջող դերասան է, փորձում էր ցույց տալ, թե չգիտի այդ առաջարկի մասին, կամ եթե իրականում չգիտի, ուրեմն աստված գիտե, թե ինչով է զբաղվել պատերազմի ընթացքում եւ տեղյակ չէ այդ առաջարկի մասին, իսկ եթե հեգնում է, թե նման բան չի եղել, ապա լավ կլինի ծաղրի իր ղեկավարին, ով հատկապես պատերազմից հետո Պուտինի սապոգները լիզելով ման է գալիս: Հատկանշական է, որ պատերազմի տարելիցի օրը սուտի հայրենասերների կուտոկը մի տեղում էր հայտնվել, մարդիկ, որոնք դեմ ըլլալով կողմ են, մարդիկ, որոնք իշխանության կերակրատաշտից օգտվում են, բայց ձեւացնում են, թե պատերազմը ծանր են տարել, դրա համար էլ խզել են կապերը իշխանության հետ: Սասուն Միքայելյանի հետ Եռաբլուր էր բարձրացել նաեւ Հայկ Մարությանը:

Անի Սահակյան

դիտվել է 5857 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am