Գաղտագողի ճանապարհը.Փաշինյանը չի կարողանում մաքրվել պատերազմի արյունից

44-օրյա պատերազմից մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանը չի կարողանում իր վրայից մաքրել արյան հետքերը, չի կարողանում հաղթահարել իր վախերը, նա հասկանում է, որ այն, ինչ կատարվեց մեկ տարի առաջ իր դավաճանության հետեւանքն էր:
Սրանք լոկ խոսքեր չեն, զրպարտանք՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, ասվածն իրականություն է, որն ամեն օր ապացուցում է Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով՝ ցույց տալով իրական վախերը եւ փակելով բոլոր այն ճանապարհները, որոնք ցույց կտան իր դավաճանության պատկերը: Սրանով է պայմանավորված նաեւ խոսքի ազատությանն ուղղված սահմանափակումները, որն ամեն օր կիրառում է այս իշխանությունը: Թեպետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հայտարարում են, որ ժողովուրդն իրենց վստահության քվե է տվել, ի տարբերություն քաղաքական ուժերի, գործիչների, կամ այլ կերպ ասած՝ նախկինների ու նրանց համակիրների, չի համարում դավաճան ու հողաու, սակայն իրականությունն այն է, որում ապրում ենք բոլորս ու գիտենք, թե ինչպես են ընտրությունները մուկուչյանաբար կեղծվել, դա հասկանում է նաեւ Նիկոլ Փաշինյանը ու սրանով է այմանավորված, որ պատերազմի առաջին տարելիցի օրը նա առավոտ կանուխ՝ 7-ին է այցելում Եռաբլուր եւ այն էլ բազմաթիվ ախրանիկների ուղեկցությամբ:

Այս մարդը հասկանում է, որ իրականում ինքը չունի իշխանություն, հասկանում է, որ իր վրայից դաժան պատերազմի արյունը չի մաքրվել , դժվար էլ երբեւէ մաքրվի եւ որ ինքը չունի այն լեգիտիմությունը, որը նկարվել է հունիսի 20-ին: Հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանը ահաբեկված չէր ապրի, միայնակ ու վախվորած Եռաբլուր ոտք չէր դնի: Ընդ որում՝ այնքան վախվորած եւ անադեկվատ էր, որ ԶԼՄ-ն երն էլ ֆիքսել էն, թե ինչպես էր ծաղկեփնջերը ոչ թե շիրիմnերի վրա խոնարհում, այլ դնում էր շիրիմներից հեռու՝ ցեմենտբետոնի վրա:

Ի հակադրություն սրա մեկ օր առաջ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած բազմահազարանոց երթ տեղի ունեցավ՝ Գարեգին Նժդեհի հրապարակից դեպի Եռաբլուր: Իշխանությունների կողմից հրեշավոր համբավի արժանացած Քոչարյանն ի տարբերություն Փաշինյանի գաղտագողի չայցելեց Եռաբլուր: Իսկ առհասարակ երթը հիշատակի օրվան էր նվիրված, բայց բավական մեծ խորհուրդ էր կրում: Սա ցույց տվեց, որ չնայած ընտրություններին, Հայաստանում քաղաքական ճգնաժամը չի հանգուցալուծվել, տասնյակ հազար մարդ է կանգնում ընդդիմության կողքին, պայքարի էջը փակված չեն համարում: Ու եթե ոչ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը, վաղը հայտնվելու են մարդիկ, որոնք պատասխանատվության առջեւ են կանգնեցնելու Նիկոլ Փաշինյանին ու իր իշխանությանը:
Մի մարդու, ով գնում եւ Եռաբլուրում խոնարումի թատրոն է ցուցադրում, ապա վերադառնում է աշխատանքի՝ իրագործելու Հայաստանն Էրմենիստան դարձնելու իր երազանքը:

Անի Սահակյան

դիտվել է 1512 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am