«Վրեժխնդրություն լինելու է». Արայիկ Խանդոյանի խոշտանգման մասին հայտարարություն

«Սասնա Ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի խոշտանգման մասին աջակիցները հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ ասվում է. «Հունիսի 28-ին քաղբանտարկյալ Արայիկ Խանդոյանը Հայաստանի Հանրապետության ժողովրդի իշխանությունը զավթած վարչախմբի շահերը սպասարկող ոստիկանության կողմից ենթարկվել է խոշտանգման և ծեծի: Նրան հասցվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Արայիկ Խանդոյանի նկատմամբ անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի փորձերը վերջին 11 ամիսների ընթացքում կրել են շարունակական բնույթ, իսկ վերջին օրերին դրանք կրել են սանձարձակ բնույթ: Երբ 2016 թ. օգոստոսի 1-ին Հայաստանի նախագահի պաշտոնը ժողովրդի կամքին հակառակ զբաղեցնող անձը հայտարարեց, որ «անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով», մոռացել էր նշել, որ ինքն ու իր անձնական շահերը սպասարկող կամակատարներն օրենքից դուրս են, իսկ օրենքից դուրս գտնվող անձը ղեկավարվում է բացառապես անձնական վրեժխնդրությամբ: Արայիկ Խանդոյանն այդ վրեժխնդրության ֆիզիկական զոհն է: Ռեժիմը չի հասկանում, որ Ծուռ Արայիկի տեսակը չգիտի՝ ինչ է ֆիզիկական կամ մարմնական ցավը, ռեժիմը չի հասկանում, որ նրան բանտարկելը նոր ուժ է տվել նրա անկոտրում ոգուն: Արայիկ Խանդոյանին մարտահրավեր նետել են մարտի դաշտում՝ թուրքն ու ազերին, նա ընդունել է դա և տվել մահացու պատասխան: Միայնակ Գայլը ընդունում է նաև ազգադավ ռեժիմի մարտահրավերը. Հայտարարում ենք՝ պատասխանը լինելու է նույնը՝ Արայիկն այլ կերպ չի կարող, կստանաք թուրքին ու ազերուն համարժեք պատասխան: Դա միակ և արդարացի պատասխանն է, որն անհրաժեշտ է Հայաստանին ու հայ ժողովրդին, և այդ պատասխանը շատ չի ուշանա: Հակահարվածը կլինի արդարացի, ռեժիմի համար խիստ ցավալի, քանզի բանդան ոգի չունի և բարոյական օրենքներից զուրկ է: Հայտարարում ենք նաև, որ վրեժխնդրություն լինելու է, քանզի որևէ բռնակալ ու նրան սպասարկող բանդա չի խուսափել ժողովրդական վրեժխնդրությունից: Մարտահրավերն ընդունված է՛ «Ով քնած է` արթուն կացեք, Ով արթուն է` ձիեր թամբեք, Ով թամբել է զենք կապեցեք, ով կապել է` ելեք, հեծեք, Հետո չասեք թե մենք քնած ԳԱՅԼԸ գող-գող եկավ-գնաց...»

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am