Իվետա Տոնոյանը վերադարձել է «Կենտրոն»
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը <Կենտրոն> հեռուստաընկերություն է վերադարձել: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ հայտնի դարձավ նրա ազատման մասին: Ծառուկյանը ՀԸ-ի լուրերի բաժինը հանձնել էր այլոց ղեկավարմանը, նրանք էլ նպատակահրամար չէին համարել Տոնոյանի հետագա աշխատանքը, իսկ վերջինս համակարգում էր լուրերի բաժինը: Սակայն օրերս նա կրկին վերադարձել է աշխատանքի:
