Ուտող ուրացող «շան տղեքը»

Սեպտեմբերի 7-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։
«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով` 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ա. Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար»,- նշված էր ՀՔԾ տարածած հաղորդագրությունում։ Նրա պաշտպանները հայտարարել են, որ Աղվան Գառնիկիչի վրա անհիմն գործ է կարված՝ քաղաքական նկրտումներից ելնելով եւ անգամ դատարանն է հիմնավորել, որ նա փախուստի չի դիմի, բայց տվել է կալանքի սանկցիա ինչը ապացույց է Հովսեփյանի նկատմամբ ինչ-ինչ հաշվեհարդարի կամ քաղաքական հարցեր լուծելու սցենարի մեջ է տեղավորվում։ Մասնավորապես, օրերս Գառնիկիչի պաշտպանությունը ստանձնած Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց. «Պարոն Հովսեփյանին առաջադարված մեղադրանքները ոչ միայն ապօրինի են և ունեն քաղաքական դրդապատճառներ, այլև այդ մեղադրանքների փաստական նկարագրությունները մեղադրանքի իրավաբանական կողմի հետ գտնվում են խիստ անհամապատասխանության մեջ, որի մասին մոտ օրերս առիթ կունենամ հանրությանն ավելի մանրամասն տեղեկատվություն հաղորդել»։

Ակնհայտ է, որ Աղվան Հովսեփյանի դեմ քաղաքական գործ է կարվել, իսկ դերձակները նրա աշակերտներն են, ավելի ճիշտ, մարդիկ, որոնք իրենց կարիերայի եւ առաջընթացի համար պարտական են Աղվան Հովսեփյանին՝ սկսած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանով, ով Գառնիկիչի օրոք է հասել բարձր պաշտոնների, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանով, ում եւս Աղվան Հովսեփյանն է համակարգ տարել, վերջացրած Հհովսեփյանին դատող դատավոր Մացական Մարտիրոսյանով, ում Հովսեփյանը տասնյակ անգամներ է փրկել տհաճ իրավիճակներից եւ այդ մասին գիտե Մարտիրոսյանի ողջ շրջապատը, վերջացրած շարքային քննիչներով:

Այս մարդիկ շատ լավ գիտեն, որ Աղվան Հովսեփյանի դեմ քաղաքական պատվիրատուները մի քանիսն են, ավելի ճիշտ ստալինյան ժամանակների տրոյկայի ձեւաչափով գործող Փաշինյան-Գագիկ Ջհանգիրյան եւ նրա խնամի եռանկյունին, իսկ նպատակը ամբոխին կերակրելու շոուից զատ գումար պոկելն է, ինչպես նաեւ հաշվեհարդարը Ռոբերտ Քոչարյանին աջակցելու համար: Այս մարդիկ լավատեղյակ են, որ Աղվան Հովսեփյանը առողջական լուրջ խնդիրներ ունի, ինսուլին է ընդունում եւ եթե շարունակվի քաղաքական հաշվեհարդարը, նրան գեներալ Մանվելի, Հայացքի խմբագրի ճակատագիրն է սպասվում:
Ի դեպ, եթե Ջհանգիրյանի սիրտը վենդետա է ուզում, ապա կարող ենք թարմացնել իր հիշողությունը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայրը, դատավոր Մհեր Խաչատրյանը Մարտի 1-ի գործերով առանցքային դերակատար է եղել, բայց ինչպես տեսնում ենք նա ազատության մեջ է:

Անի Սահակյան

դիտվել է 5722 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am