Նիկոլի արձանը «կքայլի» Բաքու

Երեւանում՝ Հուսիսային պողոտայում, տեղադրվել է անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդը արձանը: Քանդակը տեղադրելու առաջարկին Երեւանի ավագանին հավանություն էր տվել դեռեւս 2019 թվականի դեկտեմբերին, քանդակը պատրաստ է եղել դեռեւս անցած տարի, բայց հայտնի իրադարձություններով պայմանավորված, տեղադրումը հետաձգվել է: Նման արձան տեղադրելու խորհուրդն, անշուշտ, ազգակործանների քայլարշավի խորհրդանիշ ունենալն է: Իհարկե, իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում էին, որ նման արձաններ աշխարհի տարբեր երկրներում կա տեղադրված, բայց պարզից էլ պարզ է, թե դա Հայաստանում ինչ խորհրդով է կյանքի կոչվել: Այն էլ հիմա, երբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չունի իրական իշխանություն, հունիսի քսանին այն բռնազավթել է, թերեւս խնդիր ունի իր ամբոխին համոզելու, որ մենք իրոք իշխանություն ենք, որ առաջ ենք շարժվում ի հեճուկս շատերի ցանկության, եւ ավելին՝ համարում ենք, որ այնքան արած ունենք պետության համար, ոոր մեր իշխանության խորհրդանիշ արձանը պետք է ունենանք Հայաստանում, մայրաքաղաքի սրտում:


Եթե պատերազմից առաջ այս գաղափարի իրագործումը ինչ-ինչ առումներով ընկալելի էր, ապա հիմա պարզապես անբարոյականություն, ազգի նկատմամբ ծաղր է ընկալվում: Ինչ է ստացվում, մարդիկ քայլելով եկան իշխանության, ավերեցին ծաղկուն երկիրը, Արցախը հանձնեցին, հազարավոր երիտասարդ կյանքեր մարեցին, հազարները դարձան հաշմանդամ ու անտուն, եւ այս դժոխքի հեղինակների պատվին փաստորեն արձան է կանգնեցնում: Եթե Հայաստանում դեռ կան պատվախնդիր հայեր, ապա այդ արձանի ապամոնտաժումը պետք է ժամերի խնդիր դառնար:


Այդուհանդերձ խորհրդանշական է նաեւ արձանի տեղադրման վայրը: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պատեհ-անպատեհ քննադատում են Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ կառուցված Հյուսիսային պողոտան, նույնիսկ դրա վերաբերյալ խորհրդարանական լսումներ հայտարարվեցին, դատախազությունն ինչ-ինչ նյութեր էր նախապատրաստում, սակայն անցած երեք տարիները ցույց տվեցին, որ իրականում պողոտան Փաշինյանի հպարտության վայրն է, Անգելա Մերկելին զբոսանքի բերեց այնտեղ, իր քայլարշավը խորհրդանշող արձանն էլ ոչ թե Կոնդի քռչանոցում է տեղակայված, կամ իր պապենական գյուղում, այլ հենց Հյուսիսային պողոտայում:
Շատ հետաքրքիր է՝ ինչու այս արձանը Շուշիի ու Հադրութի օկուպացված տարածներում չի տեղակայել, կամ ասենք մնացած տարածքներում, ի վերջո, քայլարշավի ողջ էությունն ու նպատակն այդ տարածքները Ալիեւին նվիրելն էր, կամ ավելի ճիշտ կլինի քայլող արձանը Բաքվի, կամ հենց Ալիեւի սրտում տեղադրի՝ որպես այդ երկրի ազգայի հերոսի սիմվոլի: Կյանքը ցույց տվեց, որ քայլարշավով եկար իշխանության, որ սպասարկես թշնամու շահերը, այնպես որ արձանդ վերցրու ու ուղեւորվիր Բաքու, կամ էլ առնվազն օկուպացված տարածքներ, այնտեղ, արձանների կարիք, իսկապես կա: Քո բարեկամ-հարազատները մեկ տարվա մեջ պղծել են եղածը, այդ թվում սպարապետ Վազգեն Սարգսյանի Շուշիում գտնվող արձանը:

Անի Սահակյան

դիտվել է 6072 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am