Գուցե Սիսակ Գաբրիելյանին պետք է զրկե՞լ աչքից, ոտքից, ձեռքից

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր, նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանը սպառնում է ընդդիմադիրներին ընդհանրապես զրկել աշխատավարձից, պարգեւավճարներից: Գաբրիելյանի վրդովմունքը ընդդիմության հաճախակի բոյկոտն է ԱԺ նիստերից: Համայնքների խոշորացման համար հրավիրված արտահերթ նիստին եւս ընդդիմությունը բոյկոտ հայտարարեց՝ ասելով, որ քաղաքական նպատակով իրականացվող անօրինական օրակարգը քննարկելու մտադրություն չունեն: Այս փաստը հարուցեց իշխանական պատգամավորի զայրույթը եւ իր ելույթում սպառնաց գործընկերներին: «Մեր ընդդիմադիր գործիչները չգիտես, թե ինչու են ընդհանրապես վերցրել մանդատները, եթե ամեն հարցի վերաբերյալ պետք է լքեն նիստերի դահլիճը ու հետո էլ հպարտությամբ հայտարարեն, որ իրենց պարգեւավճարը կամ աշխատավարձը տալիս են ուրիշներին: Բնական է, որ պետք է տան, որովհետեւ եթե այսպես շարունակվեց, կարելի է ընդհանրապես զրկել»,- հայտարարեց ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Ինչպես տեսնում ենք՝ իշխանության ներկայացուցիչների ուշքն ու միտքը փողն է, չի բացառվում, որ այս խմբակի մտքի տիտաններն ու իրավաբան գիգատների գլուխներում մոտ ապագայում հերթական հանճարեղ նախագիծը հղանա առ այն, որ ընդդիմադիր պատգամավորների աշխատավարձերն էլ իրենք գրպանեն: Բայց մինչ այդ, Սիսակ Գաբրիելյանին բարեկամաբար խորհուրդ ենք տալիս ծանրութաթեւ անել, ասենք, իրեն գլխից, ոտքից, աչքից, թեւից զրկելու նպատակահարմարությունը: Արդյոք ճիշտ չի՞ լինի նրան զրկել ապրելու համար կենսական նշանակություն ունեցող որեւէ օրգանից՝ ճիշտ այնպես, ինչպես իքն ու իր թիմը զրկեցին հային ու Հայաստանին եւ Ացախին: Ստացան ծաղկուն երկիր, շենացող Արցախ, իսկ հիմա Արցախից 25 տոկոսն է մնացել, զրկեն այն բանի համար, որ իրենք էլ հազարավոր ընտանիքների զրկեցին ապագայից, խլեցին հազարավոր երիտասարդ կյանքեր, հազարներին հաշմանդամ ու տնազուրկ դարձրեցին:
Որ ժառանգեցին ծաղկուն տնտեսություն, իսկ հիմա մնացել են Թուրքիայի ներդրումների հույսին, ժառանգել էին խոսքի ազատություն, իսկ այսօր նույն ինքը՝ երբեմնի լրագրողը գործընկերների իրավունքները սահմանափակող օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարը թմբկահարելով իշխանության եկածներն այսօր մինչեւ գլուխները թաղված են կոռուպցիայի մեջ, իսկ պետական բյուջեն դարձրել են իրենց անձնական օգտագործման լափամանը:
Միթե ավելի արդար չէ Սիսակ Գաբրիելյանին եւ իշխանական խմբակին զրկել այն ամենից, ինչից իրենք զրկել են հազարավոր շարքային քաղաքացիների:

Անշուշտ, սիսակգաբրիելյանների համար գուցե հաճելի չէ ընկալել, որ այսօրվա դժոխային իրականության կերտողներն իրենք են, կամ գուցե իրենց թվում է, որ մարդիկ մոռացել են արդեն այդ մասին, իհարկե, այդպես չէ, իշխանության պատասխանատվության խնդիրն էլ միանշանակ ժամանակի հարց է:

Անի Սահակյան

դիտվել է 3638 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am