Որքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից Անկախության 30-ամյակի միջոցառման համար

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կայացած միջոցառումը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին, տարաբնույթ քննարկումների տեղիք տվեց: Զուգահեռ ակտիվորեն շրջանառվում են նաև ծախսված գումարների հետ կապված տարբեր թվեր:

«Փաստ» թերթը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարություն՝ խնդրելով պատասխանել, թե պետբյուջեից որքան գումար է տրամադրվել նշյալ միջոցառման համար: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացել ենք պատասխան (ի դեպ, հանուն արդարության, գերօպերատիվ՝ ընդամենը 50 րոպե անց, ի տարբերություն պետական մի շարք կառույցների, որոնց համար հաճախ ընդամենը 1-2 նախադասությամբ պատասխան ուղարկելու համար նույնիսկ 5 աշխատանքային օրը բավարար չի լինում):

«Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ին ժամը 20:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում, կազմակերպել է «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ-ն։ ՀՀ կառավարությունը վերը նշված ընկերությունից ստացել է միջոցառումն իրականացնելու ծրագիր, որն արժանացել է Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի հավանությանը։ Միաժամանակ, հայտնում ենք, որ պետական բյուջեից միջոցառումն իրականացնելու նպատակով միջոցներ չեն հատկացվել։

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը «Դոմինո փրոդաքշնը» ներգրավել է մասնավոր հովանավորներից»,- նշված է պատասխանում։ Մենք գրավոր հարցում ենք ուղարկել նաև «Դոմինո փրոդաքշն» ՍՊԸ՝ խնդրելով պատասխանել, թե որտեղից են ֆինանսական աղբյուրները, ինչպես նաև տրամադրել ծախսերի ամբողջական բացվածքը: Պատասխանն ստանալուն պես այդ տվյալները նույնպես կներկայացնենք հանրությանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 256 անգամ
Լրահոս
Եկե’ք միասին տոնենք Հաղթանակի օրը ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ Խաղաղության ձգտելու ամենահիմնական կռվաններից մեկը բանակի հզորությունն է․ Լևոն Տեր-Պետրոսյան Եթե Ռուսաստանից հրաժարվեցինք, մի տարի հետո դառնալու ա Արցախ. Գագիկ Ծառուկյան (video) «Նիկո՛լ, էդ կացինը քեզ ամեն օր ավելի մոտ է». ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Արարատի մարզի դատախազը հրաժարական է տվել Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Փաշինյանի պաստառներն են փակցնում շենքերին․ Նարեկ Մանթաշյան (video) Չի ընտրվի Նիկոլը․ ինքը ո՞ւմ է պետք․ մի՛ ընտրեք նրան․ քաղաքացի (video) «Ասեմ՝ ինչպես է Սամվել Կարապետյանը հալուցինացիաների հասցրել Նիկոլին». Անժելա Թովմասյան (video) «Մոսկվա չգնալու համար Նիկոլն ամեն ինչ արեց, որ պլստա, թե չէ․․․»․ Գեղամ Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ 22 հազար հանցագործ թուրքեր կգան Հայաստան․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Ես ամուսնացել եմ․ լսեցի՞ք՝ մնացածը պատմում եմ»․ քաղաքացի (video) Դե թող փորձվի Նիկոլը Սամվել Կարապետյանի դեմ այդպիսի բան անել․ թանկ է նստելու իր վրա․ Հայկ Նահապետյան (video) Եթե Փաշինյանը հաղթի առաջիկա ընտրություններում, Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ճանաչի արդյունքները Uեռական բռնnւթյան ենթարկված անչափահաս քույրերի հորեղբոր հետ քննչական գործողություններն են կատարվել. փաստաբան #ՈՒՂԻՂ․ Ընտրություններից առաջ Ռուսաստանը «կատոկում է»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մշակույթի տան հիմնանորոգման խորհրդատվության համար տրվել է շուրջ 4 մլն դրամ. «Փաստինֆո» Հնարավոր է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը ԱՄՆ-ն Կուբային սպառնացել է նոր սահմանափակումներով Ուզում եմ հավատալ, որ հունիսի 7-ին մեր երկրում հաղթելու է առողջ բանականությունը․ Արտակ Զաքարյան Կոտայքի մարզում«Mercedes»-ը բախվել է հողաթմբին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակում խուզարկություններ են ընթանում․ կան ձերբակալվածներ Երիտասարդները կողմ են հանքարդյունաբերությանը. սեբաստացիները` ԶՊՄԿ-ում (video) Նոր Գեղիում բախվել են 253 համարի ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավորներ Վեդիի մանկապղծության դեպքով Փաշինյանը տեսա՞ք՝ ինչ արեց․ Գեղամ Մանուկյան (video) ՀԷՑ-ի սեփականատերը չի ընդունի կառավարության առաջարկը. Ղազինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am