Էլ թաքունը ո՞րն է, եթե Էրդողանից ենք իմանում, որ ՀՀ վարչապետը փորձում է իր հետ հանդիպել․ Վարդևանյան (video)
ՍԴ-ն հստակ ամրագրել է, որ համայնքների խոշորացումը պետք է իրականացնել երկու պարտադիր պայմանների դեպքում։ Առաջինը փոքր համայնքների դեպքում լսվելու իրավունքն է, երկրորդը տեղական հանրաքվեն է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդանյանը։
«ՍԴ որոշումը ցինիկաբար խախտվում է և այդ որոշումը չկատարելը հանցանք է։ Այսօր ԱԺ նիստերի դահլիճում սղագրությամբ ֆիքսվեց, որ այս պրոցեսը իրենից ներկայացնում է հանցանք, որի հետևանքները իրենք կրելու են»,– ասաց նա։
